035. Թող սերը խոսի

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Թող սերը խոսի>

Քո վերջին բառերը, որ հեռանալիս ինձ շշնջացիր,

Հիմա պարում են կարոտի անսանձ բեմահարթակում,

Մեղեդու ներքո այն խելառ ու խենթ և անվերնագիր,

Մեկ հեռանում են, մեկ էլ մոտենում և իրար գրկում:

Կարծես բառերն այդ հնչել էին ոչ թե լսելու համար,

Այլ լոկ նրանցով, հեռվից շատ հեռու երջանկանալու,,,

Եվ կարծես նրանք հնչել էին ոչ թե ապրելու համար,

Այլ քեզնից հետո, քո խենթ էությամբ ինձ ապրեցնելու,,,

Թող պարեն նրանք լոկ պատահաբար կիսատ մնացած,

Կամ,,, Բաց թողնված այն ջերմ պահերի և սիրո համար,

Որ հեռվից հեռու պիտի փայփայենք այնպես անկասկած,

Ինչպես անկասկած, օրերից մի օր մենք գտանք իրար,,,

Ու թող բառերն այդ` խելագառ ու խենթ, այդ պարը երբեք,

Ուրիշ ոչ մեկի համար այս կյանքում հանկարծ չպարեն,

Թող մարեն նրանք, իմ խենթ հուշերի երկնքում անհետ,

Եվ թողեն, որ ես լուռ երջանկությամբ, այս կյանքում ապրեմ:

Նորից հավատամ, որ ետ ես գալու, փարվելու ես ինձ,

Եվ մենք երկուսով ենք այդ խելառ ու խենթ պարը պարելու,

Նորից հավատամ, որ առաջվա պես սիրելու ես ինձ,

Եվ մեզ` երկուսիս, ուրիշ ոչ մի բան չի բաժանելու:

Իսկ, եթե հանկարծ պատահի այնպես, բաժանվենք կրկին,

Խոստացիր, որ դու, ինձ հեռանալուց ոչինչ չես ասի,,,

Կնայենք միմյանց,,, Կնայենք միայն միմյանց աչեքերի

Ու քո փոխարեն,,, Եվ իմ փոխարեն,,,

Թող միայն սերը,,, Լոկ սերը խոսի,,,

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.