105. Իմ մեղավոր ու անհասցե

Դու իմ մեղավոր օրերի վկա,
Անմեղ օրերիս՝ գայթակղություն
Դու իմ խենթությամբ ողողված ներկա
Եվ իմ գալիքի խենթ իմաստություն:
Դու իմ անհասցե դեգերող վարկյան,
Հասցեագրված ժամերիս դահիճ,
Դու իմ անցյալի լուսե քարավան
Եվ իմ գալիքի մարգարտե մահիճ:
Անսանձ օրերիս խելագար սլացք
Եվ զսպաշապիկ՝ երջանիկ ու խենթ,
Իմ ճակատագրի բազմիմաստ ընթացք,
Աիմաստ կյանքիս խորիմաստ մի հետք:
Վիրավոր սրտիս լպրծուն մի սպի
ԵՎ առողջ հոգուս բետոնված մի վերք,
Ինձ քո խենթ <ԵՍ>-ից ԴՈՒ մի անջատիր
Մի փորձիր մաքրել քո կյանքից հավետ:
Թող որ քեզանով մեղավոր լինեմ,
Քեզանով դառնամ կյանքում մեղսակից,
Թող որ քեզանով մեղքեր հորինեմ,
Գեթ <ՔՈ ՄԵԽՔՆ> ինձ թող լինի ուղեկից:
17.12.2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.