152. Գիտեմ

Գիտեմ բառերս անզոր են գուցե
Քո գիտակցության ու խղճի առաջ,
Բայց մի անգամ էլ ուզում եմ փորձել
Լսելի դարձնել մի խելառ հառաչ:

Մի խելառ աղոթք զուսպ բարձրաձայնել,
Բարձր հնչեցնել մի անզուսպ բաղձանք,
Քո խենթ անունով նորից պարուրել,
Հեռվում մոռացված մի խենթ երազանք:

Գիտեմ բառերս անզոր են գուցե,
Քո խենթ աչքերի, ծիծաղի առաջ,
Բայց մի անգամ էլ թույլ տուր ինձ փորձել
Լսելի դարձնել մի խելառ հառաչ:

Որում տվայտվում, տենչում եմ գուցե,
Քո ափերի մեջ ջերմանալ կրկին,
Եվ խենթ ապրելու իմաստներ գտնել
Նայելով ծանոթ քո ջերմ ծիծաղին:

Ախր ոչ մի կերպ չեմ կարողանում,
Ես քո ծիծաղի խորհուրդը մեկնել,
Չէ որ շատ քիչ եմ ես քեզ հանդիպում,
Քիչ է հաջողվում ծիծաղդ լսել:

Բայց ամեն անգամ, երբ քո ծիծաղի
Ելևէջներն են ականջիս հասնում,
Ես հասկանում եմ, որ այս խենթ կյանքի
Ծվեններն են իմ հոգին տվայտում:

23.02.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.