02. Երկու գույն

ԵՐԿՈՒ ԳՈՒՅՆ

ԵՐԲԵՔ ՄԻ ԽԱՂԱՑԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ…

ԱՌԱՎԵԼ ԵՎ ՄԻ ՓՈՐՁԵՔ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ…

ԵՐԲ ՀԱՂԹՈՒՄ Է ԲԱՐԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՇԽՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ…

ԵՐԲ ՉԱՐՆ Է ՀԱՂԹՈՒՄ` ՄԱՀԸ ԼԱՓՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ…

* * *

Ազնիվ խոսք, ոչ ոք չի կարող ասել, թե կյանքն ինչ անակնկալ կարող է մատուցել, ու որքան երջքնիկ այն կարող է լինել տարիներ շարունակ: Իսկ հաջորդ վայրկյանին ու անասելի արագությամբ այն կարող է շրջվել և հոշոտել քեզ` առանց խղճի խայթ զգալու և անգամ երջանկությամբ: Այն նույն երջանկությամբ, որով քիչ առաջ պարուրել էր քեզ և խոստանում, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ոչ թե երազել ես, այլ` ցանկացել:

* * *

Երկար ժամանակ է ինչ ետ ու առաջ եմ անում անցած-գնացած ճանապարհների, բազում անգամներ տեղացած ձյան ու անձրևների, արցյունքների և ծիծաղների միջով և փորձում գտնել այն խաչմերուկն, որտեղ սխալ շրջադարձ եմ կատարել:

* * *

Ոչ մի խաչմերուկ չեմ գտնում: Միայն մի կանգառ է գալիս ու անկախ իմ կամքից կանգնում աչքիս առաջ: Մի պատահական իրադարձություն: Մեկն այն բազումներից, որ ճակատագիրն է կյանքում մատուցում: Սկզբում այն տպավորվում է գիտակցությանդ մեջ, հետո ժամանակն այն դաջում է հոգուդ խորքում: Իսկ տարիներ անց այն դառնում է տհաճ կամ հաճելի մի հիշողություն, որն էլ կանգառի տեսքով փորձում ես տեղադրել արդեն անցյալ դարձած կյանքիդ ճանապարհին:

* * *

Ծնվելուց հետո մարդը կյանքում երկար ճանապարհ է անցնում, որն սկսվում է ինչ-որ տեղից և ինչ-որ տեղում էլ վերջանում: ՈՒ երբ մի օր նստում ես և մտովի փորձում քայլել ինչ որ մեկի անցած-գնացած ճանապարհով, նոր ես հասկանում, որ ճանապարհ էլ կա ՃԱՆԱՊԱՐՀ էլ:

* * *

Կյանքի ճանապարհի մի մասը մարդն անցնում է ակամա, իսկ մյուս մասը, կամովի` հենվելով ակամա անցած ճանապարհի ընթացքում ձևավորված աշխարհայացքի և արդեն հասուն գիտակցության վրա: ՈՒ դրա համար էլ մարդիկ կարծում են, թե ոչ ոքի պետք չէ մեղադրել, որ քեզ բաժին ընկածը «ճանապարհ»-ն է, և ոչ թե «ՃԱՆԱՊԱՐՀ»-ը: Իսկ, եթե կյանքն այդպես չի, ինչպես որ մարդիկ են կարծում: ՈՒ եթե կյանքը բոլորովին ուրիշ կերպ է, ինչպես որ մարդիկ չեն կարծում: Համենայն դեպս ինչպես էլ ուզում է լինի. կյանքը գեղեցիկ է ամեն դեպքում և ամեն դեպքում էլ նողկալի:

* * *

Ասում են կյանքն ու մահը հաջորդում են իրար: Երբ վերջանում է կյանքը, սկսվում է մահը. Երբ վերջանում է մահը… Մի նոր կյանք է սկսվում: Թվում է թե մարդկությանը վերջ չի լինելու: Բայց ամեն ինչին էլ վերջ կա: ՈՒրեմն մարդիկ սխալ են ասում, որ կյանքն ու մահը հաջորդում են իրար: Ճիշտը երևի այսպես կլինի. «Երբ վերջանում է կյանքը, սկսվում է մահը: Իսկ երբ վերջանում է մահը, սկսվում է …Սատանան գիտի թե ինչ»:

Սակայն փաստը մնում է փաստ, որ ամեն բան սկսվում է ինչ-որ տեղից և ինչ-որ տեղում էլ վերջանում:

* * *

Անտանելին տանելի դարձնելու համար  երկար ժամանակ է պետք ու մեծ ջանք, իսկ տանելին անտանելի, վայրկյաններ և ոչինչ: Հետևաբար ողջ կյանքդ տանելի դարձնելու համար, ուրիշ երկուսն էլ է պետք: Մեկը լույս աշխարհ գալուց առաջ` պատրաստվելու համար լուսավոր կյանքիդ, իսկ մյուսը, լուսավոր կյանքիդ ավարտից հետո, հենց այն ժամանակ, երբ սկսվում է մահը` հասկանալու և շտկելու անցած ճանապարհդ: Իսկ որտեղից մի ուրիշ երկու կյանք, երբ անգամ մեկը դժվարությամբ է տրվում:

* * *

Գտնել: Չէ`, գտնել չի լինի: Ոչ նորից և ոչ էլ կրկին: Անգամ համբերելն այս դեպքում դեր չի խաղում: ՈՒրեմն ինչ անել: Հա, կամ շատ ջանք, կամ էլ` ոչինչ: Սակայն մարդիկ ասում են, որ ոչնչով ոչնչի չես հասնի, իսկ գործելով գուցե ինչ որ բանի հասնես: Բայց ինչ կարող է լինել այդ բանը, ոչ ոք չգիտի: Դե արի ու դիմացիր: Դե արի ու հասկացիր և սպասիր, որ ամեն ինչ լավ է լինելու: Չէ`, այնպես չէ ինչպես երազել ես, այլ գոնե այնպես ինչպես ցանկացել ես լինի:

* * *

Հեռախոսը կարծես նոր տեսած լինեի: Արդեն չորս ժամ էր լրանում ինչ խոսափողը ձեռքս էր և անընդհատ նույն համարն էի հավաքում: Ռադիոծածկույթից դուրս լինելու մասին ոչ մի խոսք չկար: Կարծես գետնի տակն անցած լիներ բաժանորդը` իր հեռախոսի հետ միասին: Բայց Էլենը նման բան չէր անի: Հարազատ մարդիկ նման բան չեն անում: Երբեք չեն անհետանում, երբ այդքան հարկավոր են: Իսկ Էլենն ինձ հարազատ է ու ավելին:

* * *

Համամիտ եմ, որ կյանքում ամեն ինչի հակառակն էլ գոյություն ունի ու շատ ուզենալով կարողես ուզածդ վանել: Բայց, կփորձեմ մտածել, որ ոչ Էլենի դեպքում: Չէ որ Էլենն ուրիշ է, անգամ մի այլ կերպ: Սակայն հիմա էլ այն միտքն ինձ հանգիստ չի տալիս, որ օտար ու հեռվում գտնվող մարդիկ քեզ ավելի լավ կարող են հասկանալ, քան նա , ով կողքիդ է և հարազատ:

* * *

Չգիտեմ Աստված, թե գիտակցությունն ինձ հուշեց ուրիշ համար հավաքել: Հեռախոսը մայրը վերցրեց:

-Բարի երեկո , տիկին:

-Լսում եմ:

-Գիտեք, ես արդեն խելագարվում եմ: Մի քանի ժամ է ինչ Էլենին չեմ գտնում: Գուցե դուք ինձ օգնեք:

-Էլենն առավոտյան մեկնել է քաղաքից:

-Իսկ ավելի կոնկրետ: Ես ուղղակի խնդրում եմ:

-Եթե շատ եք ցանկանում… Դուք նրան այլևս չեք տեսնի:

-Ինչպես թե չեմ տեսնի:

-Այնպես ինչպես էլ չեն տեսնում նրան, ում հարկավոր չի տեսնել:

-Ախր նման ձևով հարցեր չեն լուծում:

-Քեզպեսների հարցում կարելի է ասել, որ բարի ենք գտնվել:

-Գոնե գիտեիք, թե որքան ենք մենք իրար սիրում:

-Այդ մեկը գուցե ոչ այդքան: Բայց ես ու ամուսինս հաստատ գիտենք, թե ինչ է հարկավոր մեր աղջկան:

-Գոնե հանդիպենք մի վերջին անգամ:

-Իսկ գուցե մի վերջին անգամ և ընդմիշտ ընդունես, որ Էլենին պիտի հանգիստ թողնես:

-Լավ… Բայց… Թեկուզ մի…

-Մի ծրար Էլենը խնդրեց հանձնել քեզ: Եվ գիտես ինչու ես համաձայնեցի: Որովհետև խոստացավ, որ դա նրա վերջին խնդրանքն է կապված քեզ հետ: Չեմ խոստանում, բայց կաշխատեմ, որ այն քեզ հասնի:

* * *

ԵՎ ինչպես կարելի է հասկանալ, թե երբ է ավելի հաճելի, երբ ժամանակը քամու պես առաջ է սլանում, թե, երբ արձանի նման դարեր շարունակ կանգնած է մնում նույն տեղում: Երևի հաճելի կլիներ այն ժամանակ, երբ ընդանրապես ժամանակը չլիներ:

* * *

Ծրարում մի ձայներիզ կար, որում Էլենի վերջին ստեղծագործություն էր: Ջութակի հարազատ և ինչ որ բան ասել փորձող հնչյուններ, որոնք ողջ կյանքում էլ չկարողացա վերծանել: Գուցե էլի ինչ որ բաներ են եղել: Իսկ գուցե Էլենը չի եղել իմ կյանքում:

* * *

Օրեր շարունակ անընդհատ նույն երաժշտությունն ու ամեն անգամ առաջվանից ավելի խենթացնող և առեղծվածային: Երևի հնչյուններն էլ այն հազարավորներից մեկն են, որ մարդուն ստիպում են խենթություններ անել կամ ավելին:

* * *

Գնալով, որքան հնչյունները դառնում էին հարազատ ու հասկանալի, կյանքն այնքան սկսում էր կորցնել իր պերճանքը: ՈՒ փոխարենը ես սկսում էի խենթի պես կարոտել նրան: Կարոտի մասին ոչինչ չեմ ուզում ասել: ՈՒզում եմ լռել կարոտի մասին:

* * *

ՉԷ էլի կարոտի մասին ոչինչ չեմ ուզում ասել: Միայն երկու խոսք: Որ կարոտից այն կողմ դաժան ոչինչ չկա: Եվ կարոտը գուցե ինձ ստիպեց ատել այն ամենը ինչն այդքան սիրում էի մի ժամանակ առաջ:

* * *

Կարոտի ճիրաններում խեղդվելուց առաջ կցանկանայի մի քանիսին սեփական ձեռքերով անշարժացնել: Կամ սեղմել նրանց այնպես` ինչպես կարոտն է ինձ ճնշում ու ճզմում` մի պահ անգամ չափսոսալով, որ նրանք կարող են պայթել այդ ճնշումից և նրանց մարմնի բեկորները` իրենից իսկ արյամբ շաղախվել:

* * *

Ժամանակն իրենն արեց, ու ես սկսեցի արդեն ոչ թե ցանկանալ, այլ երազել մարդկանց` արյան մեջ շաղախված տեսնելու մասին: Սակայն էլի փորձում եմ ինձ հավատացնել մարդկանց մեղավոր չլինելու գաղափարը: Չե որ մարդիկ չեն քո ճանապարհն ընտրում: ԵՎ մարդիկ չեն մեղավորը, որ քոնը չի ՃԱՆԱՊԱՐՀ-ը:

* * *

Իսկ գոնե մեկը կփորձի ինձ բացատրել, թե ինչու իմ ճանապարհը պիտի խաչվի Էլենի ՃԱՆԱՊԱՐՀ-ի հետ: Մեկ է, որքան էլ որ փորձեն, մեկից ավելի պատճառ չեն գտնի: Իսկ այդ մեկը նրա ծնողների ցանկությունն է:

* * *

Ոմանք կասեն, թե ցանկություն է էլի: Բայց ես կավելացնեմ, որ ցանկություն կա կատարվելուց հետո երջանկություն է բերում, ցանկություն էլ կա, որ կատարվելուց հետո Աստված գիտի թե ինչ: Ճիշտ է, կան մարդիկ այդ թվում նաև Էլենի ծնողները, որոնց հետևանքները բոլորովին չի, բայց չէ որ հետևանքներ էլ կան, որ հետաքրքրում են և անգամ անհանգստացնում ամբողջ աշխարհին:

* * *

Ամբողջովին ցնցվեցի, երբ նա երթուղայինից ցած իջնելով դիպավ ուսիս ու ձեռքից վայր գցեց գրքերը: Բերանս ջուր առած ես հավաքեցի նրանք և կրկին իր ձեռքերի մեջ դրեցի: Ես քարացած մնացի տեղում, իսկ նա հեռացավ: Հենց այսքանը և ես սկսեցի կարոտել նրան: Մի քանի օր անց նրան կրկին հանդիպեցի բակում և հասցրի իմանալ, որ կողքի շենքում է ապրում: Հետո մի երկու տարի տառապեցի Էլենի սիրտը շահելու համար: Վերջապես ստացվեց նրա սրտին տիրանալ, բայց ծնողներինը չկարողացա: Չգիտեմ ընդանրապես որն է կարևոր, բայց Էլենի դեպքում ծնողներինը կարևոր էր:

* * *

Ոչինչ անել չկարողացա: Ասում էին ծնողներ չունես և վերջ ու մեկ էլ շատ ես երազում: Սկզբում չէի հավատում, որ այդ երկու պատճառներն ինձ կարող են հեռացնել Էլենից: Բայց հետո համոզվեցի, որ ծնողներ չունեմ և վերջ, ու մեկ էլ շատ եմ երազում:

Իսկ եթե Էլենն էլ ծնողներ չունենա: Այդ ժամանակ գուցե հավասարվենք ճանապարհներով: Չէ, խաչվելու մասին խոսք լինել չի կարող: Թող հավասարվենք նոր…

* * *

Եթե կոնկրետ չափանիշ փորձեմ վերցնել, ապա Էլենի ստեղծագործությունը հազար անգամից ավելի լսել եմ: Տարօրինակ մի ձեռք կարծես ամեն անգամ փոխում է երաժշտության հնչյունները և ամեն անգամ նորովի է հնչում ու ամեն անգամ նորովի ինձ ստիպում ատել մարդկանց:

* * *

Ելենի ստեղծագործությունն ինձ երջանկությամբ էր պարուրում: Բայց ես այդ երջանկությունն ուրիշ կերպ էի պատկերացնում: Երջանկության իմաստն այդպես էլ չկարողացա հասկանալ: Ինչպես տարիներ շարունակ փորձեցի ու չկարողացա հասկանալ կյանքիս իմաստը:

Չէ, կյանքիս իմաստը պարզ նշմարվում էր, երբ Էլենը կար, երբ նա հասանելի էր: Բայց Էլենի չքվելուց հետո, իսկ ավելի կոնկրետ, երբ նրան վերցրին ու առևանգեցին իմ կյանքից, կյանքս իմաստազրկվեց: Սակայն երկու դեպքում էլ, առանց Էլենի և նրա ներկայությամբ, չհասցրեցի համտեսել իրական երջանկությունը:

* * *

Իմաստազրկված երջանկություն:

Տարօրինակ մի զգացում, որ հարազատ դարձավ հոգուս: ԵՎ ես սկսեցի երգանկությամբ սպասել, թե երբ եմ դանակը խրելու պատահական  մեկի մարմնի մեջ և նրա մարմնից ցայտող առաջին կաթիլ արյունը հպելու շուրթերիս` հագեցնելու համար ատելության ծնած ծարավը: ԵՎ ուրիշ ոչինչ:

ՉԷ`, ես հիվանդ չեմ: ՈՒրեմն մարդիկ են հիվանդ: Ոչ : ՈՒղղակի երկրագունդն է վարակված ամեն դեպքում ապրելու համար պաքարելու տենդով:

* * *

Երաժշտության գեղեցիկն էլ հոգու գեղեցկության պես է: Նրանցից երկուսում էլ, առանց հոգնածություն զգալու, կարող ես անվերջ ու անվերջ թափառել և ամեն անգամ մի նոր բան գտնել քեզ համար:

* * *

Ողջ գիշեր, երաժշտության ներքո, կես քուն կես արթուն փորձեցի կասեցնել հոգուս խորքում թեժացող Սևի ու Սպիտակի պայքարը: Ոչինչ չստացվեց: Իրականության պես պարզ աչքիս առաջ սկսեց պատկերավորել երկար սպասված սպանությունը: Ես այսպիսին չէի: Երբեք չեմ մտածել ինչ-որ մեկին նեղացնելու մասին: Իսկ հիմա սպանել եմ ուզում: Սակայն վատ բան չեմ անում: ՈՒզում եմ վերացնել խոչնդոտները, կամ ինչպես ոմանք են ասում. «Ճանապարհս հարթել եմ ուզում»:

* * *

Էլենենց բնակարանում ոչ մի լույս չեր վառվում: Դուռը բացող նույնպես չեղավ: Կեսգիշերին միայն մի երիտասարդ, անցքի մեջ տեղավորվելով բանալին հանգիստ բացեց նրանց բնակարանի դուռը: Նրան ներս հրելով տապալեցի գետնին: Դանակը կոկորդին սեղմելով և վախից դողղացող շուրթերով հարցրի, թե որտեղ է էլենը: Պատասխանեց, որ ոչ մի Էլեն չի ճանաչում:

Չես խաբում, այդպես էլ կար: Նա բոլորովին անծանոթ էր Էլենին: Մի ամիս առաջ Էլենի ծնողները նրանն էին վաճառել իրենց բնակարանն ու հեռացել քաղաքից:

ԵՎ հենց այստեղ` դանակն ուրիշի կոկորդին սեղմած, կյանքումս առաջին անգամ ատելություն զգացի հենց իր` կյանքի նկատմամբ:

Գրողի տարած արյունը ժայթքեր երեսիս: Ես կտրեցի նրա կոկորդը: Հետո լեզվով սրբեցի շուրթերիս արյունն` ոչ այնքան ծարավս հագեցնելու, որքան ատելության հրաբուխը մարելու համար: Արյունը կամաց կամաց սկսեց երեսիս վրա սառչել, իսկ նրա տաքությունն անցավ մարմնիս: Ես գրկեցի ինձ` այդ տաքությունը պարգևող անձնավորութանը`արդեն անշնչացած երիտասարդին: Հավատացեք ինձ, մարմինս այդպես միայն Էլենի գրկում էր տաքանում:

Քիչ անց հանգստությունը լափեց ինձ: Իսկ երջանկությունն, որ այդ պահին զգացի, անկարող եմ մոռանալ:

* * *

Հաջորդ օրն առավոտյան ես արթնացա քնից: Իմ բնակարանում էի: Արթնացա բոլորովին ուրիշի արյամբ ողողված անկաղնու մեջ: Զարմանքից քարացել էի: Մարմնիս վրա վնասված տեղեր չկային: Երբ ձեռքով շոշափեցի արդեն հագուստիս վրա չորացած արյունը, հանկարծ ամեն բան հիշեցի: Թե էլենենց բնակարանը, թեէ այն երիտասարդին, որին…

Առաջինն ինչի մասին մտածեցի, դա թուղթն ու գրիչն էր: Ձեռքս առնելով նրանք սկսեցի գրել այն ամենը, ինչ ես զգում էի ու մտածում էի այդ պահին, դրանից առաջ և ե դրանից հետո:

* * *

Սերը, թե` ատելոըթյունը, թե երկուսն էլ միասին: Առանձին առանձին էլ նրանք հզոր են, իսկ երկուսը միասին… Հզորագույնը հզորագույններից: Թեպետ ամենա հզորագույնին էլ տապալել է լինում, բայց դա արդեն հսկաներից հսկաների գործն է: Իսկ մարդիկ հսկաների շարքին չեն դասվում:

Սակայն սխալվեցի երևի: Ասում են հսկա լինելու համար չափսերը դեր չեն խաղում: Այ լեզուն, պաշտոնը, գումարը,- տիեզերքն անգամ ընդունակ են շրջանակի մեջ տեղավորել: Էլ այսքանից հետո ինչ կարևոր է` սերը, թե ատելությունը: Գրողի ծոցը թող կորչեն երկուսնել:

* * *

Սկզբում ուղղակի ատելությունը հանդարտեցնելու համար էի մեղքեր գործում և ոչ հաճախ, իսկ հետո, մեխքեր գործելու իմաստը բոլորովին փոխվեց, և հաճախականությունն էլ սկսեց մեծանալ: Ես ուղղակի սկսեցի ցանկություններս բավարարելու համար մեղավորիս պաշտոնը բարձրացնել:

* * *

Եթե չխաբեմ,  արյան մեջ այդքան խենթություն չկա: Իսկ ջերմության մեջ`այդ նույն արյունի… ՈՒղղակի մի քիչ համբերել է պետք, մի քիչ չնողկալ և մի քիչ ատել:

* * *

Ես նկատեցի Էլենի: Նա քայլում էր դիմացի մայթով: Կեսգիշերն անց էր: Ոչ մի վայրկյան չէի ուզում կորցնել: ՈՒժերս լարեցի, որ անցնեմ փողոցը և հասնեմ նրան: Երբ ոտքս ասֆալտին դիպավ, ինչ-որ մեկը մի հարվածով փշրեց ամեն ինչ և փողոցը լցվեց առավոտյան անց ու դարձով…

Ես արթնացա քնից: Ծարավը խեղդում էր ինձ: Այն սովորական չէր: Շուրթերս արյուն էին ուզում, իսկ ձեռքերս տենչում էին գրկել անշնչացած մեկին:

Դուրս եկա փողոց: Երկար փնտրեցի, բայց ոչ ոքի չգտա: Աստված բոլորին իր թևի տակ էր առել, բացի ինձնից: Ինձ սատանան էր պաշտպանում, բայց ումից և ինչի համար չգիտեմ:

Վերադարձա տուն: Ապրելուց շատ արյուն էի ուզում տեսնել: Իսկ, եթե արյունովս ծարավս հագեցնեմ: Ոչինչ չստացվեց: Երակներումս արյունը ցամաքել էր կարծես: Իսկ գուցե վաղուց նրանցում արյուն չի հոսում:

Չէ, այդպես չի լինի: Ինչ որ մեկը թթվածինը պիտի հասցնի սրտիս: Իսկ գուցե սիրտս էլ վաղուց թթվածնով չի սնվում: Երևի, գիտեք: Սատանան նրան անմահություն է շնորհել ու սիրտս ձրիակերի նման ապրում է չարի գործած մեղքերի հաշվին:

* * *

Միժամանակ սառնասրտությամբ էի մեխքեր գործում: Բայց այժմ սիրտս օրերով արտասվում է գործածս մեղքերի համար:

Ես գիտեմ որ խիղճը մարդուն հանգիստ չի տալիս միայն այն ժամանակ, երբ նրա կյանքի ճանապարհը անցնում է ոչ այն սահմաններով, որը նրա ճակատագիրն է այսպես կոչված սահմանել, կամ… Չգիտեմ:

ՈՒրեմն հարկավոր է թողնել ամեն ինչ և զբաղվել ճակատագրի որոնումներով: Իսկ եթե խճճվեմ ճակատագրի լաբիրինթոսում և այնտեղ մնամ մինչև կյանքիս վերջ: Չե, կարելի է փորձել ուրիշ կերպ վարվել:

Ասում են ինչ-որ մեկը պիտի զոհվի մի ուրիշի երկար ապրելու համար: Ուրեմն ավելի լավ չի ճակատագրի ջղճիմ ճահճանուտում խեղդվելու փոխարեն անեմ այնպես, որ էլենը երկար ապրի:

* * *

Մեռնելու հետ ավելի շուտ կարելի է համակերպվել, քան մոռանալու: Ես Էլենին երբեք չեմ մոռանա: Անգամ եթե նա անձամբ խնդրի: Տարօրինակ է, իսկ եթե նա անձամբ խնդրի: Ես գիտեք ինչ կասեմ, որ ոչ մի «անգամ» էլ ոչինչ չի կարող փոխել: Անգամ, եթե այդ «անգամ»-ը Էլենը խնդրի:

* * *

Ողջ գիշերը պատուհանի մոտ կանգնած խնդրում եմ, որ Աստված ինձ օգնի: Սակայն, եթե դա իրողություն է որ Աստված օգնում է մարդկանց, ուրեմն ես պիտի բանտում լինեյի: Իսկ գուցե ինձ համար կյանքում ավելի դաժան է քան բանտում: Չէ որ կյանքում մենակ ես. Ինքդ քո և քո գիտակցության հետ:

Երկու տեղով կիսվել կարելի է փորձել, իսկ երեք տեղով մտածելն անգամ խենթություն է:

Չնայած ինչի համար եմ զարմանում: Ես հազար մասով բաժանվել եմ «ինձ» ու մի հարյուր մասով էլ բաժանել էությանս և գիտակցությունս:

* * *

Ես չեմ մոռացել, որ ամեն ինչի հակառակն էլ գոյություն ունի: Գուցե մի օր այս ամենը նորից տեղավորվեն մի մարմնի մեջ: Չգիտեմ էլ` ինչ գրեմ, Աստված մի արասցե, թե Աստված գիտի: Համենայն դեպս կյանքը գեղեցիկ է ամեն դեպքում էլ, բայց ես այն չեմ կարողանում հասկանալ:

* * *

Երկար մտածեցի: Անգամ շատ երկար: ՈՒ համոզվեցի որ, եթե մեր ճանապարհների չհատվելու պատճառ կա, ուրեմն ճանապարհի վերջանալու համար ել մի պատճառ պիտի լինի: Ես այդ պատճառն որոշել եմ: ՈՒզում եմ, որ Էլենը երկար ապրի:

* * *

Արդեն մի ամիս է ինչ հոգուս խորքում ոչ մի զգացմումք չի ծնվում: Հակառակն, այնտեղ եղած զգացմունքներն անասելի արագությամբ սկսում են մեկը մյուսի ետևից մարել:

Ես հաստատ որոշել եմ մեռնել այն օրը , երբ Էլենի քսան տարին է լրանում: Նրա ծննդյան օրվան դեռ միա քանի օր կա: Մտածում ոմ թե, ինչ կուզենայի անել մեռնելուց առաջ:

* * *

Եթե պատահական կանգնեցնես ինչ որ մեկին և հարցնես` ինչ կցանկանաս, վարկյանում հարյուր ցանկություն կանցնի նրա մտքով: Իսկ ես առավոտվանից ոչինչ ուզել չեմ կարողանում:

* * *

Առանց ոչ մի կաթիլ ցավ զգալու ուզում եմ գրել, որ դա բնական է: Չէ որ, երբ երբ զգացմունքները մեռնում են, ցանկությունները դադարում են ծնվել: Իսկ դա ել իմ կարծիքով հենց այն վերջին կանգառն է, որից այն կողմ դադարում է կամ վերջանում մարդու ճանապարհը:

* * *

ՈՒ հենց այս պահին էլ ես սկսեցի վախենալ: Սկսեցի սարսափել ամեն ինչից: ԵՎ այդ ժամանակ նոր մտածեցի ինչ է ինձ հետ կատարվում: Աստված իմ:

* * *

Ինձ միշտ Էլենն ասում էր, որ հրաշքներին հավատալ պետք չի: Իսկ ես չէի դադարում հրաշքներին հավատալ: Ինձ այդպես հաճելի էր և թքած ամեն ինչի վրա:

Այդպես մտածելով ես անցա բոլոր այն սահմաններն, որ Աստված է սահմանում մարդկանց համար` ստեղծելով նրանց: Այն ինչ ես անում եմ դա աննկարագրելի է: Դաժան: Բայց ես այդ ցանկանում եմ: Ես միշտ խուսափում էի, որ այս ամենը մի օր կվերջանա: Ես վախենում էի այդ հանկարծակի ավարտից: Հիմա զգաում եմ որ ավարտի պահը մոտ է: Ես վախենում եմ դրանից և այդ պատճառով էլ վախենում այն ամենից, ինչ այս պահին շրջապատում է ինձ:

* * *

Մարդիկ ինձ չհասկացան: Ավելի կոնկրետ Էլենի ծնողները: Կամ հասկացան, բայց լռեցին: Որովհետև ծնողներ չունենալը, և երազներով ապրելն, ոչ բոլոր դեպքում է հաճելի: Ոչինչ, թող ինձ չհասկանան: Թող լինի այնպես ինչպես մարդիկ են ուզում:

* * *

Էլենի ծննդյան օրն է: Արևի անհետանալուց հետո ինքս էլ չիմացա, թե ինչպես հոգուս խորգում վախի զգացում ծնվեց: Ես վառեցի բնակարանի բոլոր լույսերը: Շուրջս ամեն ինչ պայծառացավ սակայն չդադարեց նույն անիմաստ իմաստը կրելուց: Լուռ սպասում էի, թե քիչ առաջ ծնված զգացումը ինչ ցանկություն է ծնելու: Երկար չսպասեցի: Ծարավ զգացի, բայց այս անգամ տարիներ առաջ մի ցանկության: Էլենի կատարմամբ լսել նրա ստեղծագործությունը:

* * *

Այն օրվանից սկսած, երբ Էլենը ոչ թե դադարեց լինել, այլ ոմանք դադարեցրին Էլենի գոյությունը, նրա փոխարեն ինձ համար հարազատ դարձան իր իսկ ձեռքով գրված ջութակի հնչյունները: Իսկ երբ գիտակցեցի որ Էլենն այլևս չի լինելու, նրանք դադարեցին հնչել իմ բնակարանում:

Ես վեր կացա ու միացրի այն, և մի վերջին ցանկություն հնչյունների տեսքով տարածվեցիմ բնակարանում:

* * *

Դռան զանգը սուր ծածկոցով խրվեց ուղեղիս մեջ: Ես նետվեցի դեպի դուռը և բացեցի այն: Դռան առաջ հարևանի աղջիկն էր կանգնած:

-Բարի երեկո Արթուր: Եթե խնդրեմ այն երաժշտությունն, որ նոր հնչում էր մի անգամ էլ չես միացնի:

-Ներս արի:

-Գիտեմ, ուշ թե շուտ կհարցնես, թե ինչի համար եմ այն ուզում լսել, դրա համար էլ կպատասխանեմ: Երբ առաջին անգամ այն լսեցի, ակամա մոտեցա դաշնամուրին և ստեղներն իմ փոխարեն կարծես սկսեցին նվագել: Երաժշտական կրթություն չունեմ, բայց մոտս ստացվեց նվագել, ուղղակի մի քիչ շփոթում եմ: Եթե մի անգամ էլ լսեմ հաստատ կստացվի:

-Հիմա կմիացնեմ: Բայց… Եթե ուզում ես… Ավելի ճիշտ այն կնվիրեմ քեզ, եթե անկեղծ պատասխանես իմ մի հարցի:

-Լավ:

-Ինչ ես զգում , երբ լսում ես այն:

-Երջանկություն, որն ապրելու ցանկություն է առաջացնում:

-Տարօրինակ է:

-Ինչը:

-Այն, որ նույն երաժշտության հնչյունները մեկին կարող են խենթության դրդել, իսկ մյուսին երջանկացնել:

-Զարմանալու ոչինչ չկա, եթե հարցը երաժշտությանն է վերաբերվում:

-Եթե խնդրեմ, այն ինձ համար կնվագես:

-Սիրով: Հիմա շատ հարմար ժամանակ է: Տանը ոչ ոք չկա: Արի գնանք մեր բնակարան Արթուր:

* * *

Նա տեղավորվեց դաշնամուրի առջև: Նստեցի քիչ հեռու գտնվող բազմոցին: Այդ աղջիկն ամենևին էլ նման չէր Էլենին: Սակայն առաջին հնչյունների հետ ես սկսեցի Էլենին պատկերացնել: Այն շիկահեր ու նրբակազմ աղջկան, որի կապույտ աչքերը կյանքս դժողքի վերածեցին:

* * *

Չէ: Ցանկությունները, որ ծնվում են ատելությունից և ստիպում խենթություններ անել, այդքան հեշտ չեն մարտում: Ուղղակի փորձում էի ինձ խաբել, թե ամեն բան քարացել է: Այդ հնչյունները, թեկուզ հազար տարի անց, եթե հասնեն ականջիս, մեկ է` ատելություն են ներշնչելու և ցանկություն առաջացնելու հոշոտել պատահական մեկին:

* * *

Ուրեմն այստեղ էլ, ինչպես բոլոր հարցերում, մի լուծում կա: Հոգին է պետք խորտակել, որպեսզի ցանկություններ չառաջացնի: Իսկ հոգին խորտակելուց առաջ մտածել է պետք թեկուզ մի ակնթարթ, որ կյանքը գեղեցիկ է ամեն դեպքում էլ:

* * *

Հենց այդտեղ էլ մարդիկ իբր թե մտածում են, որ ուժեղ լինելու դեպքում կհաղթահարես ամեն ինչ ու կսկսես նորից ապրել… Իսկ ես այն կարծիքին եմ, որ ուժեղներն են ընդունակ հենց այդ տեղում չմտածելու… Չգիտեմ…

* * *

Մի տեղ ամեն ինչ իրար է ձուլվել, իսկ մի ուրիշ տեղ ամեն բան դուրս է եկել իր ափերից ու դարձել խառնաշփոթ: Իսկ ամենակարևորն իրար են ձուլվել ապրել չապրելու ցանկությունները: Ես ապրել եմ ուզում, իսկ գիտակցությունս ստիպում է ուրիշ բան անել:

Կգտնեմ արդյոք այդքան ուժ, որպեսզի անեմ այն, ինչ ես եմ ուզում, չգիտեմ: Իսկ գուցե ես այն վաղուց եմ գտել: Էլի չգիտեմ: Բայց մի բան այս պահին տենչում եմ հաստատ:

* * *

Իմ հարվածից բոլորովին ուրիշ և տարօրինակ հնչյուններ խառնվեցին Էլենի ստեղծագործության հնչյուններին: ԵՎ քիչ անց բոլոր հնչյուններն էլ քարացան օդում: Նա ով քիչ առաջ ինձ Էլենին էր հիշեցնում Էլենի պես գրողի ծոցը կորավ: Ավելի ճիշտ մեկին ծնողները այնտեղ տարան, իսկ մյուսին ես ուղղարկեցի:

ԵՎ ով էր ասում, որ հնչյունները մեկն են այն բազումներից, որ ստիպում են մարդուն երջանիկ լինել:

* * *

Վերադարձա իմ բնակարան` չմոռանալով հետս վերձնել ինձ հարազատ ձայներիզը: Վերձրեցի գրիչն ու թուղթը մի վերջին գրառում անելու համար:

* * *

ԵՎ միթե չկա մեկՆ, ով կխանգարի մարդուն իր ցանկություններն ի կատար ածել: Կամ մի բան, որ կկանխի այն իրադարձություններն, որոնց հետևանքները սատանային են օգուտ բերում: Իսկ կա այնպիսի օրենք կամ բանաձև, որով կարելի լինի տարբերակել լավ իրադարձությունն ու վատը: Չէ որ իրադարձություններն էլ երաժշտության պես մեկին կարող են խենթություն պարգևել, իսկ մյուսին հասցնել խելագարության: Կամ երջանկացնել մեկին, իսկ մյուսին ստիպել տխրել:

* * *

Ահավոր ատում եմ երբ ձգվում է ժամանակը: Իսկ ավելի ատում եմ, երբ իրադարձությունները սկսում են դանդաղել: Սպասելուց ցավ եմ զգում այնել սուր ու անտանելի: Ինձ համար արդեն տարբերություն չկա Էլենին եմ սպասում, ձյանը, թե մահին: Միևնույն է սպասելուց ցավ եմ զգում , այն էլ սուր ու անտանելի:

* * *

Դանակն հանգիստ խրվեց նրա մեղավոր մարմնի մեջ: Քիչ անց սենյակը սկսեց արյունով ծածկվել: Գիտակցելով թե բնազդաբար նա մարմնից դուրս քաշեց դանակը և սկսեց վազել սենյակով մեկ: Հետո կոտրեց պատուհանն ու նետվեց դուրս…

Փոխարենը քամին հանգիստ մտավ նրա բնակարան և սկսեց թերթել նրա օրագիրը, իսկ ճակատագիրը նրա գլխավերևում կանգնած հանգիստ ընթերցում էր նրա վերջին գրառումը:

Վերջին գրառումը

Իմ կյանքում Էլենը կապույտ գույն ունի:Փոխարենը կյանքս սևի երանգներով է պատված: Իրականում այս երկու գույները միասին չեղան: Փոխարենը երազներում նրանք միասին կլինեն միշտ և հավիտյանս:

Բաց արա դռներդ ճակատագիր,

Թող ոտքս դնեմ քեզանից այն կողմ,

Տեսնեմ եզերքը քո անծայրածիր

Եվ հարշքներդ` քեզանից այն կողմ:

Բաց արա դռներդ ճակատագիր

Ու թող, որ սուզվեմ հրաշքներիդ մեջ,

Եվ լաբիրինթում քո անծայրածիր,

Թող, որ թափառեմ անվերջ ու անվերջ:

Եվ տողերն այս խենթ ու անվերնագիր,

Թող հոգուս անհաս խորքերում պահեմ

Բաց արա դռներդ ճակատագիր

Եվ թող իմ ձեռքով ես նրանք ծածկեմ:

2000-2001թթ

6 комментариев

6 ответов на “02. Երկու գույն

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.