011. Մոմե լճակ

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Մոմե լճակ>

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նստել էի տխուր լճակի ափին,

Թեթև քամի էր խաղում երկնքում,

Խելագարի պես սիրում էի մեկին,

Իսկ նա ինձ սիրել, ավաղ, չէր ուզում:

Երկար կուզեի ես այսպես նստել,

Ոչինչ չխոսել, նայել լճակին,

Նայել երկնքին, աստղերով տարվել

ՈՒ երկարերկար խորհել քո մասին:

Հոգնել եմ, գիտես, մրսում եմ ցրտից

Բայց քամին վաղուց արդեն չի խաղում,

Գուցե սառչում եմ ես քո աչքերից,

Որոնք մի դար է, ինչ ինձ չեն նայում:

Նայիր, մթնել է երկինքն այնպես,

Կարծես նա էլ է հոգնել սիրելուց,

Կարծես նա էլ է խենթացել ինձ պես

Այս ձմռան ցրտին քեզ սպասելուց:

Կարտասվեմ հիմա, և իմ աչքերից

Քո արցունքները կթափվեն գուցե,

ԵՎ դողղալով այս ձմռան ցրտից,

Դանդաղ կթափվեն լճակը լուսե:

Երբեք քո հանդեպ ես չար չեմ եղել,

Փայփայել եմ քեզ ու սիրել ուժգին,

Բայց, ավաղ, դու ինձ այնպես չես սիրել,

Ինչպես քեզ գերող այն ուրիշՄԵԿԻՆ”:

Գիտեմ, որ կյանքում սխալ չեմ եղել,

Բայց չենք հասկացել ցավոք մենք իրար:

Գիտեմ, սիրել եմ, ու ինձ չեն սիրել,

Բայց չեմ վշտացել ես դրա համար:

Ընդհակառակը, ատելուդ համար

Մոմեր եմ վառել այս լճի ափին,

Որ ինձ չսիրող աղջիկն այն համառ

Մի օր կսիրի ինձ այնպես ուժգին:

Ցավոք, տեսնում եմ, թե ինչպես հեռվում`

Լճի մեջտեղում այս պարաֆինե,

Կնոջ արձան է դանդաղ գոյանում.

Այդ ես եմ կերտում արձանդ մոմե:

Այստեղ պալատներ պիտի կառուցեմ,

Որ արեգակի շողերն անմար,

Պտուհաններից ներս չթափանցեն

Ու չհալեցնեն մարմինդ մարմար:

Կարոտել եմ ես քո սև աչքերին,

Կուզեի կուրացնել աչքերը նրա,

Ով դարձրել է քեզ  իր խոնարհ գերին,

Որքան եմ ատում աչքերը նրա:

Մոմերն անթիվ չեն, հիշիր, սիրելիս,

Սահմաններ ունի սիրելը կարծեմ,

ՈՒ մի օր էլ ես արցունքն աչքերիս

Սիրո սահմանն այդ գուցե և անցնեմ:

Դեռ շատ չես շեղվել քո ճանապարհից,

Եթե ուզում, ես կարող ես դառնալ,

Միայն խուսափիր սատանի աչքից,

Որոնք հասցրել են հոգուդ տիրանալ:

Դժվար է, գիտեմՈՒ չեմ էլ ստիպում,

Ինչպես ուզում ես, այնպես էլ արա,

Մեկ է, ես նստած քեզ եմ սպասում,

Լճակի ափին, քարերի վրա:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.