133. Եվ ընդհամենը մի փոքրիկ շարժում

Եվ ընդհամենը մի փոքրիկ շարժում,
Ու կհայտնվեմ ես քո սրտի մեջ,
Եվ չի լին էլ երբևէ անկում,
Կլինի միայն խենթություն անվերջ:

Եվ ընդհամենը մի փոքրիկ շարժում,
Ու գուցե հեռու նետվեմ քո սրտից,
Եվ հենց այդ պահից լինեմ ես անտուն,
Մրսեմ կարոտիդ խելագար ցրտից:

Եվ ինչ է կյանքը… Անընդհատ շարժում,
Մի փոքր այս կողմ, կամ մի փոքր այն,
Մեկ հայտնվում ես ինչ որ խենթ սրտում,
Մեկ ինչ որ սրտից շպրտվում դաժան:

03.01.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.