116. Կեսգիշերը

Եվ մի տեսակ տոն է դարձել
Կեսգիշերը ինձ համար,
Մութն իմ հոգում անդրադարձել,
Ծիածանվել է համառ:
Քանզի արդեն քանի օր է
Կեսգիշերվա այս ժամին,
Մի պահ կարծես կյանքում քոնն եմ
Քո աչքերում, քո կողքին:
Խենթ մտքերիս մութ երկնքում
Դեպի քեզ եմ սավառնում,
Եվ աղոթում եմ, եվ երգում,
Եվ կարոտից կարկամում:
Մութը ոչ թե աչքերիս է
Փորձում անհագ տիրանալ,
Այլ կարոտած իմ հոգուն է
Փորձում անզուսպ բռնանալ:
Որ խենթ հոգիս լուռ կուրանա,
Քո աչքերի կարոտից,
Սրտիս զարկերն էլ համրանան,
Մութ խավարի խորհրդից:
Կեսգիշերվա այս քաոսը,
Տոն է դարձել ինձ համար,
Դարձել է իմ վեհ փարոսը
Քո աչքերի լույսով վառ:
26,05,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.