120. Քո կիսատ բաժակը

Ձեռքս եմ առել բաժակն այն կիսատ,
Որին քիչ առաջ ինքդ էիր հպվել,
Եվ շոշոափում եմ բռնակը դեռ տաք
Որ քո ափերում էր քիչ առաջ թրծվել:
Գիտես, խոնավ էին եզրերը նրա,
Քո շրթունքների հետքերով օծված,
Եվ սավառնում էր բաժակի վրա
Քո արտաշունչը ինձնից խռոված:
Ու ես զգում էի մատներդ անզուսպ,
Որոնք քիչ առաջ բաժակն էին սեղմել,
Եվ սրտիդ զարկերը և ձայնը հոգուդ
Որ բաժակին էին թաքուն տիրացել:
Եվ փորձում էի անզուսպ շոշափել
Քո շրթունքների հետքերը դեռ տաք
Քո արտաշունչն էի ուզում ես շնչել
ԵՎ սրտիդ զարկերն էի ուզում ես զգալ:
Ուզում էի մատներս թրջվեին մի պահ
Քո շրթունքների հետքերից խոնավ,
Ուզում էի սիրտս բաբախեր վստահ
Ոչ թե դանդաղեր կարոտից քո ցավ:
Ու ես բարձրացրի բաժակը այդ խենթ
Եվ լուռ մոտեցրի իմ շրթունքներին,
Քո կիսատ թողած խելառ գինու հետ
Խմեցի նաև կարոտդ անգին:
Դրանից հետո շունչս դանդաղեց
Ու իր բնական ընթացքին անցավ…
Կարոտդ թեկուզև մի վարկյան լռեց,
Բայց թափ առնելով նորից արթնացավ:
12,05,2014թ
P. S.
Իրականում գինու փոխարեն Coca-Cola էր, գինին ֆանտազիայիս արդյունքն էր, բանաստեղծություննել էլ չասեմ որ անարդյունք էր … Հա… Ու մեկ էլ հանկարծ չմտածես դու ես այս զգացումները պարգևել, բանաստեղծությունը Coca-Cola-ին եմ նվիրում :ՃՃՃՃՃՃ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.