085. Էլ չգողանաս

Եվ, երբ գիշերն իր մատներով նրբին

Շոյում է օրվա մարմինը դեռ տաք,

Քեզ երկար փնտրած իմ խելառ հոգին

Դառնում է ասես օվկիան անհատակ:

 

Եվ ամբողջ գիշեր, այդ անխիղճ մթին

Սուզվում եմ նրա խորքերն անհատակ,

Հուսալով, որ լույս վաղորդյան ծեգին

Կգտնեմ ես քո գիրկը այդքան տաք:

 

Բայց գիշերներս անցնում են անտես

Անծիր օվկիանում անհուսյ լող տալով,

Եվ երազելով մի օր գտնել քեզ…

Եվ երազներում քեզ միշտ գրկելով:

 

Ու եթե հանկարծ պատահի այնպես

Որ ինձ մի կաթիլ բարին ցանկանաս,

Խոստացի՛ր, մի պահ կյանքում կփորձես,

Որ գիշերներս էլ չգողանաս…

11.07-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.