148. Ես վաղուց եմ որոշել

Վաղուց արդեն որոշել եմ քեզ ունենալ,
Քեզնով ձուլել թալիսմանը իմ խենթ կյանքի,
Ամեն գնով քո աչքերի լույսը դառնալ
Եվ հնչյունը քո ամեն մի
Բարձր, կամ խուլ արձագանքի:

Վաղուց արդեն որոշել եմ քեզ ունենալ,
Հենց թեկուզ իսկ ի հակառակ իմ խենթ կամքի,
Ամեն գնով հոգուդ խելառ կանչը դառնալ
Հենց թեկուզ և ի հակառակ
Այս անգամ էլ՝ քո խենթ կամքի:

Ամեն գնով որոշել եմ քեզ ունենալ,
Քեզնով ներկել երազանքն իմ երազանքի,
Սրտիդ ամեն զարկի համար թմբուկ դառնալ
Որ քո սրտի զարկը մի պահ
Իմ սրտում էլ արձագանքի:

Ինչ էլ լինի, ես ուզում եմ քեզ ունենալ,
Թեկուզ, որ քեզ ունենալուց սիրտս ճաքի,
Չէ որ դանդաղ քայքայվում է այն քեզ համար
Թող մի պահ էլ հերոսաբար
Հենց քեզ համար ազուսպ ժայթքի:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.