144. Կամաց կամաց

Ես հասկանում եմ, որ կամաց կամաց
Մոռանում եմ քո աչքերը խելառ,
Քո խենթ ծիծաղից ոչինչ չմնաց
Մնացին միայն ծվեններ թշվառ:

Ես հասկանում եմ, որ կամաց կամաց
Մոռանում եմ քո ջերմությունը խենթ,
Մարմնիդ բույնր էլ կցնդի քիչ անց
Եվ ես կմնամ լոկ քո ստվերի հետ:

Եվ հասկանում եմ, որ կամաց կամաց
Ես սիրելու եմ քեզ ավելի խենթ
Եվ փորձելու եմ այն ինչը մնաց
Պահել, փայփայել իմ կյանքում հավետ:

Որ ամեն անգամ քո սև ու սպիտակ
Նկարին անզուսպ ու լուռ նայելուց,
Չանիծեմ այս կյանքը և թարս և շիտակ,
Եվ չհոգնեմ քեզ անծիր սիրելուց:

23.01.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.