064. Քեզանից հետո…

Սիրտս սառցե մի փոքրիկ կտոր է,
Իսկ հոգուս մեջ էլ ցուրտ է այնքան,
Որ այնտեղ փորձեմ գեթ մի մոմ վառել
Կքարանա այն… Կմարի անձայն:
Բայց սիրտս տաք էր մինչև քեզ գտնելը…
Հոգիս էլ այրվում էր կրակներից շեջ…
Դու կարծես աշնան խենթ առասպել էիր
Որ առանց թակել մտար հոգուս մեջ:
Զորավոր էիր դու… ԵՎ քո զորությամբ
Իմ միտքն էլ կարծես զորեղ էր դառնում,
Եվ շուրջս կարծես անտես մոգությամբ
Երջանկությունն էր դեպի վեր հառնում:
Բայց քո զորությամբ թույլ եղար ավաղ
Իմ խելառ կյանքում խարիսխներ գցել,
-Ի՞նչ անեն,- ասա,- Թույլերն այն ծվար,
Որ սիրել են ինձ ու կսիրեն դեռ:
Ո՞նց սիրեմ նրանց… Եվ ոնց մոռանամ
Մեծ կախարդանքը քո զորեղության
Որ աշնան անտես, խոր թախծի նման
Ինձ վերցրել էր քեզ հավերժ գերության…
Ինչպես նկատեմ, երբ կույր ես դարձրել
Եվ ինչպես լսեմ, երբ խուլ եմ հիմա
Ինչպես բղավեմ, երբ ինձ համրացրել,
Անտես ես դարձրել սամումի նման…
Դու չկաս հիմա… Եվ ես էլ կարծես
Հալվում եմ կաթ կաթ սառույցի նման
Եվ, եթե կյանքում ինձ նորից գտնես
Արցունքներս լոկ քոնը կդառնան:
 Քանզի իմ սիրտը սառույց ես դարձրել
Հոգիս կարոտիցդ մրսել է այնքան,
Որ այնտեղ փորձեմ գեթ մի մոմ վառել
Կքարանա այն… Կմարի անձայն:

30-ը օգոստոսի 2012թ

Ամեն դեպքում և բոլոր դեպքերի համար շնորհակալ եմ այն արձակ տողերի համար որոնցից ոգեշնչվել եմ և այդ արձակի հեղինակին, ով թույլ տվեց տեղադրել այս երկու բանաստեղծությունները՝ <Շքամուտքի մոտ> և <Քեզանից հետո>…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.