092. Քո առասպելը

Քո ներկայությամբ իմ կյանքը լցնելը
Ոչինչ է քեզ մի պահ գրկելու դիմաց,
Իմ ամբողջ կյանքը քեզնով պարուրելը
Ոչինչ է քեզ մի պահ հպվելու դիմաց:

Քեզնով շնչելն ու արտաշնչելը
Ոչինչ է քեզնով հարբելու դիմաց,
Ինչպես որ քեզնով շնչահեղձ լինելը
Ոչինչ է հավերժ ապրելու դիմաց…

Քեզ իմ մատներով նրբորեն շոյելը
Ոչինչ է քեզնով հարբելու դիմաց,
Քո խենթ ծիծաղով անհաստատ քայլելը
Ոչինչ է հաստատ ապրելու դիմաց:

Աշխարհը, կյանքը, գրեթե ոչինչ են
Շուրթերդ անհագ ծամելու դիմաց…
Եղածս՝ չեղած է, գտածս՝ ոչինչ է,
Քո մարմնի հետ ձուլվելու դիմաց:

Այն ինչ հասկացել եմ, սին են, ոչինչ են
Անզոր են ձայնիդ հնչյունի դիմաց
Ես էլ այս կյանքում գրեթե ոչինչ եմ
Քո սեռագրգիռ հայացքի դիմաց…

Ուստի միշտ հիշիր… Ես քո ոչինչն եմ
Քո ամեն ինչից աննկատ ծնված,
Եվ, երբ հասկանաս ԴՈՒ ինչ ես, ԵՍ՝ ինչ եմ
Կլսվի անդարձ անզուսպ մի հառաչ:

Եվ հառաչանքն այդ կմարի անտես,
Երբ որ երազս գլուխ բարձրացնի,
Կկորչենք այդժամ կյանքում դու և ես
ԵՎ ոչինչ էլ մեզ չի վերադարձնի…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.