131. Եվ անգամ խելառ այս մթության մեջ

Եվ անգամ խելառ այս մթության մեջ
ՈՒր լույսի շողն է խեղդվում անգամ,
Կարոտիդ պարն եմ պարելու անվերջ
Փշրելով խելառ մթությունն անձայն:

Անգամ խելագար անձրևի պահին,
Երբ կխեղդվեն բոցերը բոլոր,
Մեր կիսակառույց սիրո տանիքին
Կարոտիդ պարը կպարեմ բոսոր:

Իսկ դու երբևէ փորձել ես պարել,
Երբ չի էլ լինում շարժվել անգամ,
Կամ էլ, երբևէ փորձել ես այրվել,
Երբ չի էլ լինում բոցկլտալ անգամ:

Ես այսուհետև կփորձեմ այրվել
Եվ խենթ բոցկլտալ անձրևին անգամ,
Խոստանում եմ քեզ կփորձեմ պարել
Կարոտդ բոսոր, բայց զուսպ ու անձայն:

30.12.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.