065. Լուսնի հետ

Չգիտեմ… Գուցե տարիներ հետո

Ափսոսամ քեզնով ապրելուս համար

Սակայն այս պահին ամեն ինչ կտամ

Ներկաս քեզանով ներկելու համար:

Չգիտեմ… Գուցե տարիներ հետո

Ափսոսամ քեզնով լցվելուս համար,

Սակայն այս պահին ամեն  ինչ կանեմ

Քո գրկի մեջ լոկ մեռնելու համար:

Գիտես…Միգուցե տարիներ հետո

Ուրիշի ձեռքերն ինձ շոյեն նրբորեն,

Բայց ես պիտի զգամ ջերմությունը քո

Եվ պիտի զսպեմ հոգիս վեհորեն:

Որ հանկարծ այդ խենթ ու խելառ պահին

Իմ թաց շուրթերից չհնչի անժամ

Անունը քո լույս ու աստվածային

Որ փայփայել եմ իմ հոգում այսքան:

Ուրիշ ոչ մեկի հոգում այս կյանքում

Թող քո անունը էլ վերք չդառնա…

Քանզի ոչ մեկի հոգում այս կյանքում

Անունդ այդպես չի անմահանա…

Ինչպես որ ես եմ ապրել քեզանով

ՈՒրիշ էլ ոչ ոք քեզնով չի ապրի…

Եվ գիտեմ ինչպես լցվել ես ինձնով

ՈՒրիշ ոչ մեկով կյանքում չես լցվի:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.