154. Քեզ եմ տենչում

Իմ աչքերը քեզ են տենչում, քեզ են ուզում հանդիպել,
Իմ մատները՝ քեզ որոնում և ուզում են քեզ հպվել,
Իմ շուրթերը քեզ են փնտրում, ուզում են քեզ համբուրել,
Կիսատ թողած երջանկության խենթ կտավը նկարել:

Իմ երազը քեզ է գրկում, քեզնով ուզում պարուրվել,
Իմ հայացքը մինչև այսօր քեզ է անվերջ որոնել,
Երբ անցել եմ այն ճամփեքով, որով դու ես լուռ ճեմել,
Խեղճ կարոտս լուռ հուզմունքով քո խենթ բույրն է միշտ փնտրել:

Մի թե կորավ, մի թե մեռավ երջանկությունն այն բորբոք,
Որը կամա և ակամա մեզ ձգել է իրար մոտ,
Մի թե հանգեց, մի թե մարեց կրակը այն արևոտ,
Որից անզուսպ ջերմանում էինք եղանակին անձրևոտ:

Մի թե էլի քեզ տեսնելու հույսն էլ շուտով կմարի,
Ու կարոտս քեզնով ապրել ակամա կդադարի…
Անկեղծ ասած չեմ հավատում հեքիաթներին աշխարհի,
Եվ չեմ ուզում գերի դառնալ խենթ ու խելառ աչքերի:

23.04.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.