142. Թույլ տուր ինձ շնչեմ և արտաշնչեմ…

 

Ամեն ինչից շատ սիրում եմ, երբ քո
Աչքերը լինում են մի փոքր հոգնած,
Երբ քո ծանրացած կոպերի ներքո
Դեմքս հառնում է մի փոքր խամրած:

ՈՒ դու նայում ես կարծես ոչ թե ինձ,
Այլ իմ մեջ փորձում ես ինչ որ բան տեսնել,
Եվ լուռ գրկելով ուրվապատկերն իմ,
Փորձում ես նրան նոր շունչ հաղորդել:

Սակայն շնչում է իմ շողքը ամգամ,
Եվ հենց այդ շնչով ես մինչ այս դու ապրել,
Երբեք չփորձես էլ ոչ մի անգամ
Իմ ուրվագիծը անիմաստ փնտրել:

Չնայած սիրում եմ աչքերդ հոգնած,
Փորձում նրանցում միշտ ուրվագծվել,
Մի պահ ուզում եմ կորցնել անդարձ,
Իսկ մեկ էլ անվերջ քեզ ամուր գրկել:

Այսքանից հետո ինքդ մտածիր,
Ինչպես քո կյանքում ինձ ուրվագծել,
Ապրել՝ գրկելով ուրվապատկերն իմ,
Թե իմ իրական շնչով պարուրվել:

19.01.2015

 

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.