119. Կիսաթաքուն կեսգիշերվա

Կեսգիշերվա կիսաթաքուն խավարի մեջ
Քո աչքերն եմ ամենուրեք ես որոնում,
Որ և այրվեմ, և մոխրանամ ես նրանց մեջ,
Ինչպես հեռուն է մոխրանում հորիզոնում:
Կեսգիշերվա կիսաթաքուն լռության մեջ
Քո աչքերի հետ եմ անվերջ ես զրուցում
Ինչպես սիրուց ցնորվածն է մտքերի մեջ
Ինքն իրեն հետ իր մտքի մեջ անվերջ խոսում:
Կեսգիշերվա կիսաթաքուն խորհրդի մեջ
Քո աչքերի առեղծվածն եմ մեկնել փորձում,
Ուզում եմ քեզ այսօր ասել բառերն այն շեջ,
Որոնք արդեն քանի օր է ինձ են տանջում…
Ես քեզ սիրում, կարոտում եմ կարծես անվերջ,
Քո կարոտը իմ խենթ հոգում չի հանդարտվում
Տեսնես ինչ եմ արդյոք գտել աչքերիդ մեջ,
Որ ուրիշ տեղ կամ ուրիշում ես չեմ գտնում:

21.05.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.