076. Աշուն…

Տեսել ես արդյոք, թե ինչ վեհությամբ

Եվ ինչ լռությամբ է աշունն արտասվում…

Տեսել ես արդյոք, ինչ համեստությամբ

Եվ ինչքան հեզ ու նուրբ է արտասվում:

 

Որքան հեզությամբ են տերևները խենթ

Պոկվում, հեռանում հարազատ ծառից…

Եվ նոր թափ առնող ամեն քամու հետ

Վալսի խելագար պտույտներ տալիս:

 

Իսկ հետո անսանձ փարվում են գետնին

Եվ երկրագնդի մարմինը գրկում

Ձուլվում են երկրի խոնաված մաշկին,

Նրա անբաժան մասնիկը դառնում:

 

Չեն մեռնում աշնան տերևները խենթ

Անմահանում են նրանք դարերում,

Ինչպես որ աշնան թախիծն է անհետ

Մարդկությանը ողջ անսպառ պարուրում:

 

Հետո մերկացած ծառերի ցավից

Աշունը ոռնում է և հորդ արտասվում,

Սարսափում է իր կերտած կտավից,

Ամեն կորցրած տերևին ցավում:

 

Անզորությունից թրջում է նրանց

Շագանակագույն խեժի վերածում

Քսուկով այդ խենթ, քամիներն անսանձ

Երկրի մարմինն են նրբորեն մերսում:

 

Եվ երկրագունդը պատվում է տեղ տեղ

Աշնան խենթ թախծի սրբազան յուղով,

Որ փոքր ինչ պղծված ձմեռը ահեղ

Մեր մոլորակը չպատի դողով:

 

Չեն մեռնում աշնան տերևները խենթ

Անմահանում են նրանք դարերում,

Վերածնվելով այն կաթիլի հետ

Որ խելառ կարոտն է ակամա ծնում…

19. Նոյեմբերի .2011թ

Բանաստեղծությունը սիրով նվիրում եմ Դոնարա Գասպարյանին ի երախտագիտություն
իմ ստեղծագործությունների հանդեպ տածած ուշադրության…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.