013. Հիշում եմ

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հիշում եմ>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես հիշում եմ քո աչքերը մեղավոր,

Ես հիշում եմ և չեմ կարող չհիշել,

Որովհետև քո պատկերն եմ գիշերով

Երջանկության մեղեդու տակ երազել:

Ես հիշում եմ մի խենթ հայացք ու աչքեր,

Ես հիշում եմ երկար մազեր ոսկեգույն,

Ես հիշում եմ և չեմ կարող չհիշել

Մի աղջկա` երզներիս կապույտում:

Ես հիշում եմ և ուզում եմ միշտ հիշել,

Քո պատկերը թող ուղեկից լինի ինձ,

Ինչ էլ անեմ, չէ, չեմ կարող չհիշել

Մի աղջկա` ճերմակի պես պարզ ու ջինջ:

Եթե հանկարծ հիշողությունս խամրի

ՈՒ թե հանկարծ քո պատկերը մոռանամ,

Միևնույն է, դու հավիտյան իմացիր,

Որ իմ սերն ես, որ սիրում եմ անսահման:

  1. Հունվարի 1997թ
Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.