084. Քո ջերմությամբ

Քո մարմինն եմ ամենուրեք ես որոնում…

Ինձ գուրգուրող քո մատներն եմ փնտրում ես տաք,

Ժամանակը ասես մի պահ կանգ է առնում

Մտորելու իմ խենթ սրտի զարկերի տակ:

 

Քո շուրթերն եմ ամենուրեք ես որոնում…

Ինձ պինդ գրկող քո ձեռքերն եմ փնտրում անհագ,

Ժամանակից էլ արագ եմ ես սլանում

Որ քեզ գտնեմ, որ գրկեմ քեզ, փարվեմ վայրագ:

 

Որ պարուրվեմ քո աչքերի խենթ մոգությամբ,

Ողջ էությամբ անմնացորդ ես քեզ տրվեմ,

Որ ցուրտ հոգուս քեզնով ապրող իմաստությամբ

Իմ մարմինը ջերմությանդ անխոս ձուլեմ:

 

Որ շուրթերս նոր թափ առնող կրակ դարձած

Քո մարմինը չտեսի պես լափեն հեռվից,

Որ… Երբ հանկարծ դու հեռանաս անվերադարձ

Խելագարվեմ քո մարմնի ջերմությունից:

13.07-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.