123. ՈՒ մի խենթ ալիք

Մի խենթ ալիք էլ քամուց թափ առած
Հարձակվեց կյանքիս օվկիանի վրա,
Եվ անզգուշաբար խորտակեց հանկարծ
Երջանկությունը իմ խելառ օրվա…

Որից կառչում էի ես ամեն վարկյան
Եվ որում տենչում էի ես խարիսխ նետել,
Որ փոթորիկները գալիքի անգամ
Չկարողանաին ինձ անզուսպ խեղդել:

Որ երբ մոլորվեի օվկիանում անծայր,
Երբ ալիքները ինձ հեռու նետեին,
Նրա աչքերի խենթությամբ դարձյալ,
Ապրելու ափեր ես նորից գտնեի:

Բայց մի խենթ ալիք քամուց թափ առած
Հարձակվեց խելառ հեքիաթիս վրա,
Խորտակեց նրա էջերը անդարձ
Թաց հետք թողնելով իմ հոգու վրա:

25,06,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.