127. Ուզում եմ քո խենթ անունով կոչել

Գիտեմ, մի օր էլ կարոտն անխնա
Քո խելառ հոգին կխոնավացնի,
Հոգուդ ծերպերում դոնդող կդառնա
Եվ մեղմ նազանքով քեզ կցավացնի:
Գուցե ինձ նման չգոռաս ցավից,
Գուցե ինձ նման դու չկաղկանձես,
Բայց համոզված եմ թաքուն բոլորից
Կարոտի ցավից դու լուռ կարտասվես:
Եվ արտասովոր լույսով ողողված
Կապույտ արցունքներ ցած կգլորվեն,
Կարոտի գույնով անզուսպ շաղախված
Այդ արցունքները գուցե ինձ փնտրեն:
Գոլորշի դարձած կձուլվեն քամուն
Ու կտարածվեն երկրագնդով մեկ,
Ինչպես խենթացած մի անզուսպ սամում
Գրկեն ազնոր մարմինը իմ մերկ:
Կրկին կաթիլլներ դառնալով նրանք
Կարոտիդ մասին մարմնիս կպատմեն,
Ու խոնավության ծանոթ մի երանգ
Իմ հոգու ծերպերն էլ անզուսպ կպատեն:
Եվ ինձ քաջ ծանոթ երանգն այդ ցավոտ
Կստիպի նորից գոռալ, կաղկանձել,
Որ այս աշխարհում խելառ մի կարոտ
Ուզում եմ քո խենթ անունով կոչել:
23.09.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.