128. Թող երազում քոնը լինեմ

Գիտեմ հիմա քնած ես դու,
Քո երազում գուցե չկամ,
Բայց ուզում եմ լինել հոգուդ
Խենթ հարազատ ու բարեկամ:
Գիտեմ հիմա դու քնած ես,
Խոր քնիդ մեջ գուցե չկամ,
Առավոտյան, երբ որ զարթնես
Ես կփորձեմ քեզ այցի գալ:
Քեզնից թաքուն անկողնուդ մեջ
Քո խենթ գիրկը նետվեմ նորից,
Ու քո խելառ ափերի մեջ
Երջանկություն գտնեմ նորից:
Գիտեմ հիմա քնած ես դու,
Քո երազում գուցե չկամ,
Բայց իմացիր այս խենթ կյանքում,
Առանց սիրուդ ես էլ չկամ…
ՈՒրեմն թող երազիդ մեջ
Քեզ հարազատ գոնե լինեմ,
Որ չտանջի կարոտն անվերջ,
Որ երազում քոնը լինեմ…
22.09-2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.