020. Հանկարծ չփորձես

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հանկարծ չփորձես>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,

Ես երազի պես քեզ այցի կգամ,

Գիշերվա կեսին դուռդ կթակեմ,

Սիրուց մոլորված ճամփորդի նման:

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,

Ես խոր քուն դարձած կիջնեմ աչքերիդ,

Քո շրթունքները մեղմ կհամբուրեմ,

Ու կհագեցնեմ քաղցը կարոտիս:

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,

Ես քո աչքերում արցունք կդառնամ,

Դեպի շուրթերդ դանդաղ կհոսեմ,

Որ քո շնչի հետ գոլորշիանամ:

ՈՒ եթե փորձես աչքերդ փակել

Ես, միևնույն է, նրանք կբանամ,

Եթե հարկ լինի ամեն ինչ կանեմ,

Որ քո աչքերի լույսը ես դառնամ:

03.02-2010թ

Սիրով նվիրում եմ ամենախենթ բարեկամիս` Անի Բաղդասարյանին

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.