024. Անձրևի նման

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Անձրևի նման>

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աշնան հորդառատ անձրևի նման
Կուզեմ, որ հիմա տեղաս իմ կյանքում:
Տեղաս անխնա, տեղաս անսահման,
Ինչպես հորդառատ անձրևն է տեղում:
Աշնան խելագար քամիների պես
Կուզեմ, որ հիմա փոտորիկ դառնաս,
Անխիղճ ցրտի պես մարմնիս փարվես
ԵՎ կարոտիս պես մոլեգնած ոռնաս:
Աշնան գույների նման ներդաշնակ
Եկ երազները մեր իրար խառնենք,
ԵՍ ու ԴՈՒ կրկին մի էակ դառնանք
ԵՎ սիրո ճամփով դեպի վեր հառենք:
Աշնան նման խենթ, գիժ ու խելագար
Թող, որ մարմինս ձուլվի մարմնիդ
ԵՎ իմ կարոտի նման մոլագար
Թող որ աչքերս նայեն աչքերիդ:
Աշնան մերկացած ծառերի նման
Դողում եմ կապույտ կարոտի ցրտում,
Գուցե դու էլ ես հիմա ինձ նման
Մի ինչ-որ հեռվում կարոտից մրսում:
ՈՒրեմն աշնան անձրևի նման
Արի մենք տեղանք մեկ մեկու կյանքում,
Վայելենք աշնան թախիծն անսահման
ԵՎ սեր, որ միայն աշունն է բերում:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.