001. Կապույտը

Հայկ Մկրտչյան <Կապույտը>

Եթե ինձ մնար աշխարհն այս հավետ,

ՈՒ թե ես լինեի Աստվածը նրա,

Կջնջեի կյանքից կապույտը հավետ,

Որ հետք չթողներ այն հոգուդ վրա:

Եթե ինձ մնար աշխարհն այս հավետ,

Ու թե ես լինեի Աստվածը նրա,

Կյանքս կդարձնեի կապույտ արահետ,

Որ դու լուռ ճեմեիր կապույտի վրա:

Որ հոգուս խավար ու ցուրտ խորքերում

Վառեիր կապույտի մոմերը հանգած,

Որոնք մարել են անցած օրերում,

Եվ դարձել ԱՆԴԱՐՁ կապտածին երազ:

Կուզեի` կապույտը կարոտ չծներ,

Կուզեի` այն այրվեր կարոտի նման,

Կուզեի` կապույտից հեքիաթներ ծնվեին

Եվ հեքիաթներն այդ լեգենդներ դառնային:

Կուզեի կապույտի ուժով գերբնական,

Նորից հայտնվեիր աչքերիս առաջ,

Քո նուրբ մատներով, հոգով կուսական

Սիրեիր ինձ` ինչպես տարիներ առաջ:

Կուզեի` կապույտը տիրեր ամենուր,

Կուզեի` կապույտով օծվեր ամեն ինչ,

Եվ այդ կապույտում միայն մի համբույր,

Միայն մի համբույր շուրթերդ տային ինձ:

Կարոտն, ասում են, կապույտ է լինում,

Եթե կարոտս կապույտ գույն դառնա,

Հավատա դու ինձ, այս խենթ աշխարհում,

Ամեն գույն իր մեջ կապույտ կունենա

Կապույտը թևեր կառնի այս կյանքում,

Կապույտը թևեր կտա այս կյանքին,

Իսկ դու կհանգչես այդ խենթ կապույտում,

Եվ էլ բոց չես տա դու իմ կարոտին:

Բանաստեղծությունը սիրով տարիներ առաջ նվիրել եմ Պ.Սևակի և

ԿԱՊՈՒՅՏԻ սիրահար Գայանե Փանոսյանին

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.