009. Ցնորք

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Ցնորք>

 

 

 

 

 

 

 

 

Մի աղջիկ տեսա` մի սիրուն աղջիկ,

Մայրամուտի կարմիր շողերի մեջ,

Մի հայացք տեսա` քնքուշ, անուշիկ

Ու թախծոտ աչքեր այդ հայացքի մեջ:

Մի հառաչ լսվեց սրտիս խորքերից,

Մի պահ ամեն ինչ կապույտ դարձավ:

Հանկարծ ճիչ լսվեց այդ կապույտ հեռվի ց,

Եվ այդ պատկերը հավերժ քարացավ:

Որքան սիրուն էիր դու` կապույտ աղջիկ,

Որքան անուշիկ և որքան քնքուշ.

Ոչ արևածին էիր և ոչ էլ լուսնից,

Բայց կարծես լինեիր խենթացնող մշուշ:

Ու ես էլ երբեք քեզ չեմ մոռանա,

Թեկուզ իմ սրտում պատկերդ մարի.

Թախծոտ էիր դու աշնան նման

Եվ ես անունդ կնքեցի «Մարի»:

21 Հոկտեմբեր 1997թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.