034. Դու իմն ես

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Դու իմն ես>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երազներիս մեջ դու իմն ես, սակայն,

Ուրիշինն ես դու իրական կյանքում,

Դու իմ արևն ես, դու իմ լուսիննես

ԵՎ ես առանց քեզ ապրել չեմ ուզում:

 

Ես լուռ նայում եմ քո աչքերի մեջ,

Ասում են աչքերը հայելին են հոգու,

Եվ ես տեսնում եմ, որ այդ հայելու մեջ

Ես քոնն եմ, սակայն ուրիշինն ես դու:

 

Երազներիս մեջ դու իմն ես, սակայն,

Ուրիշինն ես դու իրական կյանքում,

Դու իմ երկինքն ես, դու իմ երկիրն ես

Եվ ես առանց քեզ ապրել չեմ ուզում:

 

Ես լուռ նայում եմ քո աչքերի մեջ,

Ու ցավով տեսնում եմ, որ նրանց հեռվում

Բառերն այս վառվում են, բոցկլտում անվերջ

“Ես քոնն եմ, սակայն ուրիշինն ես դու”:

 

Երազներիս մեջ դու իմն ես, սակայն,

Ուրիշինն ես դու իրական կյանքում,

Գրողի ծոցը կորչի ուրիշն այդ,

Դու էլ թող կորչես նրա աչքերում:

 

Մեկ է, կգտնեմ աչքերդ օտար,

Կրակ կվառեմ ես քո աչքերում:

Ափսոս, որ կյանքում դու իմը չեղար,

Ցավոք, որ իմը եղար երազում:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.