062. Կարոտի կապույտը

…Երկնքի կապույտն էլ անգամ անվերջ չէ,
Եվ տեղ-տեղ խամրում է երանգը նրա…
Էլ ինչի՞ համար անվերջ աղոթել,
Իսկ հետո հանգչել կապույտի վրա…

Երկնքի կապույտն էլ անգամ անհոգ չէ,
Տեղ-տեղ բծեր կան կապույտում նրա
Էլ ինչի՞ համար անվերջ խուսափել
Կապույտ կարոտի գերին չդառնալ:

Էլ ինչի՞ համար փափագել անվերջ,
Կապույտը մաքրել  սիրո երկնքից,
Չէ որ,  կարոտի քուլաները շեջ
Չեն հյուսվի երբեք առանց կապույտի…

Թող, որ կապույտը հորդա ամենուր,
Երկնակամարից անվերջ թափվի ցած
Աշխարհը դառնա մի կապույտ մրուր
Եվ մուրն այդ, մարդիկ պաշտեն խենթացած…

…Երբեք, լսում ես, երբեք չեմ իջնի,
Ես հավերժ կապրեմ երկնքի վրա…
Այս խենթ աշխարհում ինչ էլ որ լինի
Ես սիրելու եմ կապույտը նրա…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.