090. Մի օր ես կգամ

Մի օր ես կգամ անձրևից հետո,
Երբ շուրջդ ամեն բան խոնավ կլինի,
Եվ հենց այդ խոնավ ու խենթ երեկո
Խենթ ժամանակը մի պահ կանգ կառնի․․․

Մի օր ես կգամ անձրևից հետո
ՈՒ լուռ կհանգչեմ հենց քո գրկի մեջ,
Եվ հենց այդ խոնվ ու խենթ երեկո
Քոնը կլինեմ անվերջ ու անվերջ․․․

Մի օր ես կգամ անձրևից հետո
Անհագ շուրթերիդ թացը մաքրելու,
Եվ հենց այդ խոնավ ու խենթ երեկո
Քո ինքնամոռաց գերին դառնալու։

Իսկ եթե հանկարծ պատահի այնպես
Որ անձրևները վերանան իսպառ,
Ես ամբողջ կյանքում պիտի խենթի պես
Աղոթեմ կաթիլ անձրևի համար։

Ու․․․ Երբ աղոթքս առ Աստված հասնի
Աստված ինձ կոչի անզուսպ ու համառ
Մեկ է այս կյանքում ոչինչ չեմ կորցնի․․․
Ապրելով կաթիլ անձրևի համար։

․․․․․․․․․․Շնորհակալություն ոգեշնչելու համար <Մի օր ես կգամի> գաղափարի հեղինակին

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.