070. Եթե ապրել…

 Եթե ապրել` միայն քեզնով,
Միայն քեզնով կուզեմ ապրել,
Թե տառապել` քո ջերմությամբ
Քո կարոտից խեղդվել, տանջվել…

Թե ջերմանալ` քո ջերմությամբ,
Քո գրկի մեջ կուզեմ այրվել
Թե խենթանալ` քո էությամբ,
Քո աչքերում լուռ խորտակվել…

Թե պարուրվել` քո տխրությամբ
Եվ քո թախծին շատ մոտ լինել,
Անէանալ քո խնդությամբ,
Քո ծիծաղով քնել, զարթնել:

Խորհրդավոր քո էությամբ
Կուզեմ կյանքս ողջ պարուրել
Եվ աչքերիդ իմաստությամբ
Կյանքիս ճամփան լուսավորել:

Եվ քեզանով հարթել կյանքիս
Ճանապարհը` ոլոր-մոլոր,
Ապրել անհոգ, ապրել հանգիստ
Թեկուզ փոքր ինչ մտամոլոր:

04 սեպտեմբեր 2011

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.