138. Քեզ կորցնելուց ես չեմ վախենում

Քեզ կորցնելուց ես չեմ վախենում,
Ես վախենում եմ քեզ ունենալուց,
Քեզ մոռանալուց ես չեմ խուսափում
Ես խուսափում եմ քեզ միշտ հիշելուց:
Քեզ մոտենալուց ես չեմ վախենում,
Վախենում եմ լոկ քեզնից այրվելուց,
Չհասկանալուց ես չեմ խուսափում,
Խուսափում եմ լոկ քեզ գիտակցելուց:
Վախենում եմ, որ կամա-ակամա
Ապրելու եմ լոկ քո արձագանքով,
Խուսափում եմ, որ վաղն ինչ էլ դառնա
Ապրելու եմ լոկ քո նախերգանքով:
Բայց ախուվախով, սարսափով անգամ,
Խոնարհվում եմ միշտ կարոտիդ առջև,
Իմ տառապանքի աղոթքից անձայն
Թող կարոտը քո միշտ առնի թևեր:
Սլանա, ճախրի, սավառնի, սուրա
Թող հաղթահարի բարձունքները վեհ
Բայց գեթ մի վարկյան թող որ ինձ գթա
Ինձ էլ չթողնի այս կյանքում անթև:
21.12.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.