007. Հիմա

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Հիմա>

 

 

 

 

 

 

 

Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք,
Քո սև աչքերը հիմա են ինձ պետք,
Որ աղոթքը իմ վայրկյաններ հետո
Դաժան անեծքի հանկարծ վեր չածվի:
Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք,
Քո շուրթերը ջերմ հիմա են ինձ պետք,
Որ սերը իմ մեծ վայրկյաններ հետո
Ատելությունով հանկարծ չլցվի:
Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք,
Թող քո ձեռքերը հիմա ինձ գրկեն,
Որ կարոտը իմ սպասելուց հոգնած
Սև ափսոսանքի հանկարծ վեր չածվի…
Հիմա, ոչ հետո, և ոչ էլ երբեք,
Քո ջերմությունը հիմա է ինձ պետք,
Որ քո կարոտից եռացող հոգիս
Ժայթքելուց հանկարծ ինձ չվնասի:
Սակայն հիմա էլ շատ ուշ է արդեն,
Քանզի հասկացա, հրաշքով անգամ,
Թեկուզ և այրվեմ, թեկուզ և ժայթքեմ,
Մեկ է, քո կյանքում ես արդեն չկամ:
Բայց Դու իմ կյանքում կլինես հավերժ,
Հիմա և հետո, միշտ և հավիտյան,
Որքան ջնջես ինձ, որքան էլ այրես…
Էլի ԴՈՒ իմն ես` ուրիշինը սակայն…

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.