140. Քո աչքերին եմ այսօր հանդիպել

Ես հանդիպել եմ այսօր աչքերիդ
Եվ նրանց անտես խենթությամբ լցվել,
Երբ նայում էի քո նկարներին,
Երբ փորձում էի անցյալը թերթել:

Էլի ժպտում էին աչքերդ խելառ
Եվ տարօրինակ ծիծաղում հեռվից,
Կարծես ես լինեի անտուն մի թշվառ,
Իսկ քո աչքերը տունն իմ մարմարից:

Ես հանդիպել եմ այսօր շուրթերիդ
Եվ նրանց անտես խոնավով պատվել
Երբ նայում էի քո նկարներին,
Երբ փորձում էի գալիքս ներկել:

Էլի ձգում էին շուրթերդ խոնավ
Եվ տարօրինակ կերպով ինձ կանչում
Մեկ կարծես լինեի ես նրանց օտար,
Մեկ էլ հարազատ բայց անտես սամում:
Ես հանդիպել եմ այօր ծիծաղիդ
Նրա մոլուցքով կրկին պարուրվել
Երբ նայում էի քո նկարներին,
Երբ փորձում էի մով ներկաս ցրել:

Էլի գերող էր ծիծաղդ անզուսպ,
Եվ տարօրինակ կերպով ինձ ձգող
Մեկ կարծես լինեի ծիծաղով հարուստ,
Իսկ մեկ էլ աղքատ արցունքի չոր ծով:
10.01.2015

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.