021. Քեզ չեմ ճանաչում

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Քեզ չեմ ճանաչում>

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երջանկությունս քեզնից է կախված,

Իմ լացն ու ծիծաղը` նույնպես քեզանից,

Իմ երազները քեզ հետ են կապված,

Քեզնից են կապված, ծնված քեզանից:

Ես քո աչքերը երբեք չեմ տեսել,

Բայց հարազատ են արդեն նրանք ինձ,

Ես քո աչքերի գույնը չգիտեմ,

Բայց կարծես ծնված լինեմ այդ գույնից:

Քո հոգու հեռվում երբեք չեմ եղել,

Բայց կյանքս կարծես այնտեղից է սկսվում,

Քո գրկում երբեք, երբեք չեմ եղել,

Բայց կարծես այնտեղ եմ ես միշտ քուն մտնում:

Քո ջերմությունը երբեք չեմ զգացել,

Բայց միշտ ջերմացել ես քո խենթությամբ,

Կյանքում քեզ համար երբեք չեմ լացել

Այլ արտասվել եմ իմ ողջ էությամբ

Գուցե երազում եմ ես քեզ հանդիպել

Ու այնտեղ գրկել քեզ այնպես ուժգին,

Որ երազներս անցել գնացել,

Բայց դու դաջվել ես իմ հոգում, սրտին:

Գիտես միգուցե իրոք էլ կյանքում

Ես քեզ չեմ տեսել ու չեմ հանդիպել,

Բայց որտեղից եմ ես այսպես անքուն

Քո խենթ աչքերը փորձում երազել

Պատահական չէԵս հաստատ գիտեմ,

Երբ արտասվել ես բոլորից թաքուն,

Բյուր արցունքներիդ մի կաթիլի մեջ

ԴՈՒ  ԻՄ մասին ես երազել կյանքում

Նվիրում եմ իմ հեքիաթին` Ալլա Սարգսյանին

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.