Արգամ Ափրիկյան

Արգամ Ափրիկյան  (23 մայիս 1970թ)
Շատ հարգելի ընթերցող, հուսով եմ, տողերս կլինեն քեզ հոգեհարազատ ու սրտամոտ:
Խնդրում եմ մոտենալ քննադատաբար:
  ՊԻՏԻ ՊԱՅՔԱՐԵՍ
Որքան էլ գրե՛ս,
Թղթերը մրե՛ս,
Ոչ միայն գրո՛վ պիտի պայքարես,
Ոչ միայն խոսքո՛վ,
Այլ արդա՛ր գործով:
Պիտի՛ պայքարես
Հանուն աշխարհի բարեկեցությա՛ն,
Հանուն մարդկային մտածողությա՛ն,
Ճիշտ գաղափարի՛,
Ու արդա՛ր լուծում գտնելու համար:
Անհաս թվացող
Աստղերի գահի՛ն,հասնելու համար,
Որպեսզի բացվեն բյու՛ր գաղտնիքները աստղաբոէյլերի,
Որ մինչև հիմա՛, դեռ մու՛թ են մնում:
Պիտի՛ պայքարես
Սանձարձակ դարի՛սանձը բռնելու,
Եվ ճիշտ ճանապարհ փնտրելու համար,
Հանուն լուսավառ պայծառ օրերի՛,
Հանուն հավատի՛:
Պիտի՛ պայքարես…
Պիտի՛ ստեղծես…
Ո՛չ միայն գրով,
Թղթե՛ր մրելով,
Այլ հասուն մտքի արդար գործերո՛վ,
Ջանասիրությա՛մբ,հոգու դրդումո՛վ,
Պիտի՛ պայքարես…
14 07 92թ
ՈՒԶԱԾ   ՉՈՒԶԱԾՍ
Այս փուչ աշխարհում, ոչինչ չե՛մ ուզում,
Ո՛չ հարստություն, ո՛չ գահ,  ո՛չ գանձեր,
Չե՛մ էլ ցանկանում պաշտոններ բազում,
Ախ չունեմ նույնիսկ փառավոր իղձեր:
Միայն ուզում եմ, որ մա՛րդ,  մարդ լինի,
Թե մա՛րդ,  մա՛րդ չեղավ,  էլ ի՞նչ մարդ է նա,
ՈՒզում եմ մա՛րդը,  նամարդ չլինի,
Չլինի կարի՛ճ,կամ էլ սատանա:
ՈՒզում եմ մարդի՛կ,  լինեն բարիացկամ,
Լինեն կողմնապա՛հ, քննարկվող ճշտի,
ՈՒ բարի գործեր անեն ինքնակա՛մ,
Որ էլ արցունքնե՛ր չհոսեն վշտի:
Ոչինչ չե՛մ ուզում, անձամբ ինձ համար,
ՈՒզում եմ համայն մարդկության բարին,
Չե՛մ ուզում մարդիկ լինեն վշտահար,
ՈՒզում եմ բարին, տիրի աշխարհին:
01 08 92թ
ՈՐՔԱ՜Ն ԵՄ ՍՊԱՍԵԼ
Որքա՜ն եմ սպասել քո ճանապարհին,
Որ կրկին նայեմ քո հեզ աչքերին,
Պայծառ երկնի կապույտով շաղված,
Սուր նիզակների տակ են թաքնված:
Այնքա՜ն վճիտ են ու այնքա՜ն խոնարհ,
Թախծոտ են այնքա՜ն ու այնքա՜ն հանճար,
Այնքա՜ն միամիտ,այնքա՜ն մեղավոր,
Խորին են նաև ու խորհրդավոր:
Որքա՜ն եմ սպասել ես հանդիպումի,
Սիրտս ճաքվում է,էլ չի՛ համբերի,
Աչերդ այնպե՛ս են հոգիս կախարդել,
Որ նրանց սիրուց պոետ եմ դարձել:
22 06 92Թ
ԲԱՑ ԱՐԱ
Հոգուդ վարագույրը բա՛ց,Նազելի աղջիկ,
Մի՛ թող սերս թառամած,տուր համբյու՛ր քաղցրիկ,
Թույլ տուր,որ խորասուզվեմ դղյակը հոգուդ
Ու մինչև վերջ ընթերցեմ,հատորը սիրուդ:
Խավար կյանքից հոգնէլ եմ,ա՛րև եմ ուզում,
Քո նրբագեղ նազանքը,իմ սիրտն է հուզում,
Շուրթս ծարավ համբույրի,չորացավ արդեն,
Կարոտ մնաց սիրտս քեզ,մաշվեց քո դարդեն:
Բա՛ց արա,մատաղ հոգուդ,վարագույրը նուրբ,
Բա՛ց արա,որ ներս նայեմ,տեսնեմ հոգիդ սուրբ,
Բա՛ց արա և սիրտը՛քո,ինձ մի՛կասկածիր,
Ձուլվենք մենք այս երեկո,ինձ ճի՛շտ հասկացիր:
09 01 93թ
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ՄԵԶ
Խորն է վիշտը մեր հայոց,
Անդունդներից անհատակ,
Տառապել ենք մենք վաղուց,
Տարիներով շարունակ:
Բյուր դարեր ենք վշտացել
Կիլիկիայի կարոտով,
Ծունկի եկել, աղոթել
ՈՒ ապրել ենք հավատով:
Արաքսը՝ կույս Նաիրյան,
Մեղրագետին խոնարված,
Հայոց վշտերը կուլան
Ու կվազեն խենտացած:
Ճաքած կուրծքն Արարատի
Երկու մասի բաժանվել,
Մաիս ու Սիս կկոչվեն,
Վշտերով են շղթայվել:
Ու գագաթն Արարատի
Մեր վշտից է ճերմակել,
Լիճը չքնաղ Սևանի
Մեր լացից է գոյացել:
Ավերակ է մայր Անին
Ու սասունը քաջասյուն,
Կարոտ մնացինք Վանին,
Սիփան սարին Հայկազուն:
Մշո դաշտերն ավերված,
Ու սարերը արյունոտ,
Ծովասարը դառնացած
Սասնա ծռին է կարոտ:
Էրզրումն առանց հայի,
Ադանան ողջը հրկեզ,
Տարոնն առանց հնձվորի,
Սպասում են նրանք մեզ:
Նրանց վիշտն է մեզ տանջում,
Ու լալիս ենք այսպես լուռ,
Ա՜խ, մնացին թշնամուն,
Մեզ էլ մնաց մի կես բուռ:
Ու մի կես բուռ հայ ենք մենք՝
Աշխարհով մեկ սփռված,
Այդքանով էլ կվերցնենք
Սուրբ հողերը մեր բանտված:
Ու պիտ աճե՛նք, շատանա՛նք,
Որ մեր արևն էլ ծագի,
Դեռ Անի՛ն պիտի շինենք
Թշնամը սիրտը ճաքի՛:
Պիտի՛ անենք խորոված,
Լանջին մեր Մասիս սարի՛,
Որ աստվա՛ծ էլ իջնի ցած,
Մեզ հետ պարի՛, քոչարի՛:
20 02 92թ
ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԸՄԲՈՍՏ ՄԻՏՔԸ
Բանաստեղծի ըմբոստ մտքին,մի՛ բռնանա,
Նրա ցանած ծաղիկների՛ն, մի՛ սպառնա,
Ոչ մի ձևո՛վ, դու մի՛ փորձի,
Անհնար է, լա՛վ հասկացի:
Թեկուզ դատե՛ս, դատապարտե՛ս,
Շղթայակապ զնդս՛ն նետես,
Լեզու՛ն կտրես, աչքե՛րն հանես,
Միևնույն է, դու դրանով քո ուզածին, դժվար հասնես:
Լինի բանտու՛մ, թե աքսորու՛մ,
Լինի ձորում՝ անդնդախոր, թե մու՛թ հորում…
Էլի ըմբոստ իր ճախրանքով,
Դեպի երկինք կելնի թափով,
Ազատության տենչով լեցու՛ն,
Գովքը կանի գեղեցկությա՛ն, արդարությա՛ն, սի՛րո, բարու՛, հո՛գովարթուն:
Անհնար է խեղդել մի բա՛ն, որ չե՛ս տեսնում,
Չե՛ս շոշափում,չե՛ս նկատում ու չե՛ս զգում,
Չի ենթարկվում ոչ մի ուժի՛,
Դու նրա մեջ մի՛ ներխուժի:
Այն ծնվում է սիրո շնչի՛ց ու թռիչքից,
Թևածում է քամու նման՝անկա՛խ երկրային արգելքից,
Մաքրագործված լուսե թևո՛վ,
Անբնական սիրո ձևո՛վ…
Թեժ պորտկումով տաք շուրթե՛րի,
Կամ շտապում թղթին դաջվել, անձայն պարով հեզ մատնե՛րի,
ՈՒ երկնում է ի լու՛ր մարդկանց, ըմբոստ միտքը,
Դառնում է կյա՛նք,կյանքից ծնված ասելիքը,
Բերնեբերան,կամ գրեգիր տարածվելո՛վ,
Հասնում ծարա՛վ, ու պրպտող ուղեղներին, ներծծվելով,
Ու կամրջում երկինքները լուսաբացի՛,
Դառնում դրոշ, արդարությա՛ն ու բերկրանքի՛,
Բուժում սրտե՛ր,բացում աչքե՛ր ու ճամփանե՛ր,
Հուսադրու՛մ,տալիս թևե՛ր ու սլանում դարե՛րն ի վեր:
Դու մի՛ փորձի կառավարել,կամ անոգուտ արհամարել,
Այլ հարգանքո՜վ ու հմայքո՜վ,գորովալից սե՛ր ամբարել,
Ճշտի ջա՛հը,ոչ թե որպես կրակայրի՛չ օգտագործել,
Այլ միասի՛ն,մութ ու խավար ուղիները լույսո՛վ օծել:
Ըմբոստ միտքը՛, պետք է շոյել, գործով բարու՛ ու արդարի,
Որ ըմբոստը՛, էլ չլինի, լինի միտքը՛էն հանճարի,
Որ գովերգի երանգնե՛րը գեղեցկության,
Սիրո՛,բարու՛,արդարությա՛ն:
Որ մեղավոր այս աշխարհու՛մ,մեկտեղ ցանվի,
Միասնության սե՛րն ու բարի՛ն փառաբանվի,
Որ հանճարե՛ղ երկնի միտքը, հոգին երգի՛ թովիչ ձայնով,
Ու հոգևոր երգը ցնծա՛, աղո՛տք դառնա աստծո սիրով:
28 07 11թ
ԱՐԴՅՈՔ ԳԻՏԵ՞Ս, Ի՛ՆՉ ԵՍ ԱՐԵԼ
Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Դու իմ հոգում, հու՛ր ես վառել
Քո նուրբ, փափուկ, խաս ձեռքերո՛վ,
Դու իմ սրտին կյա՛նք ես տվել
Քո աչքերի ծով հայացքով:
Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Վառել ես հու՛րն ու հեռացել,
Բանտել ես ի՛նձ, իմ իսկ սրտում,
Ճիշտ է սրտիս, կյա՛նք ես տվել,
Բայց հեռու ես,քեզ չեմ տեսնում:
Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Իմ աչերի լու՛յսն ես տարել,
Խավարում են աչերս հիմա,
Քա՛ղցր ու անու՛շ, քունս ես տարել,
Ա՜խ տանջվում եմ ես ակամա:
Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Իմ պարտեզն ես առքով մտել,
ՈՒ շու՛նչ տվել, անշունչ հողին,
Սակայն շուտ ես դու հեռացել,
Անտեր թողել պարտեզը իմ:
Արդյոք գիտե՞ս, ի՛նչ ես արել,
Մի անարև կյա՛նք ես տվել,
Որ նմա՛ն է ընդհուպ դավի,
Անհաս սե՛ր ես ինձ նվիրել,
Որ կարոտ է հանդիպումի:
Արդյոք հիմա հասկանու՞մ ես,
Թե իսկապես ի՛նչ ես արել:
04 02 92թ
ԿՈՒԶԵԻ ԼԻՆԵԼ ԳԵՐԻ
Կուզեի այսօր,անակնկալ լինեի գերի,
Զմրուխտափայլ,բանտախցում քո աչքերի,
Եվ հյուրընկալ հայացքիդ մեջ տխրակարոտ,
Բերեի խինդով,ալեկոծված մի առավոտ:
Կերոնալույս երազներիդ անէակա՛ն,
Անհատնելի լու՛յսը սփռեի ես մշտական,
Հույսիդ վհատ ճանապարհին,փարոս վառվեր,
Արևանիստ այգաբա՛ցի,շողին փարվեր:
Որ աչերիդ կորած ցոլքը ծիածանվե՛ր,
Խի՛նդ ու ծիծա՛ղ,սե՛ր ու կարո՛տ,դեմքիդ գամվեր,
Ես էլ արբած բանտախցի զմրուխտ շողից,
Անզուսպ մերվեի՛, կախարդական սիրո դողից:
02 04 09թ
ԱՆԱՊԱՏՈՒՄ
Անցնում են կյանքիս օրերը  թառլան՝ առանց քեզ իմ սեր,
ՈՒ սիրտս ծարա՛վ,քո սիրո ծովի՛ն այրվում է դեռ,
Քամու պես անկյա՛նք,անապատի մեջ,անօգուտ երգով,
Թափառական եմ դարձել ծարաված՝բախտի անեծքով:
Որքան խնդրեցի բախտին անհոգի,որ տա ինձ թևե՛ր,
Որ ճախրեմ ազատ երկնքում ինչպես՝ բազե անվեհեր,
Այնքան շուտափույթ փակվեցին իմ դեմ դռներ ու դարպաս,
ՈՒ ես մնացի չո՛ր անապատում,երազիս անհաս:
Փշերը անգու՛թ ծագում են հոգիս ու վիրավորու՛մ,
Փոշին կուտակվու՛մ թոքերիս վրա ու թունավորու՛մ,
Քո սիրո ծաղկի նեկտարին կարոտ,սիրտս դառնահա՛մ,
Շարունակում եմ ինձ բաժի՛ն ընկած անիծվա՛ծ ճամփան:
17 11 97թ

ԱՐԹԻԿԻՆ

Արագածի փեշեերին՝ բազմած գահին զորավոր,
Իմ քաղաքն է տուֆակերտ՝ իր համբավով փառավոր,
Հայաստանի անգին գանձ, իր տուֆով անհատնելի,
Զմրուխտ սարերն աննման, անմահական ջրով լի:

Հայ հավատքի վառ վկա, իր վանկերով սրբական,
Շենանում է օր-օրի՛, կերտում փայլու՛ն ապագան,
Գաղթած Ղարսի՛ց, Կարինի՛ց, ձուլված բնիկ գյուղացու՛ն,
Քարից քաղա՛ք կերտեցին,փա՛ռք ու պատի՛վ արթիկցուն:

Վարդագույնով շաղախվա՛ծ, հարմեստ ոճո՛վ հայկական,
Կամուրջներով փոքր ու մե՛ծ, գետակներով քչքչան,
Աշխատասե՛ր, հյուրնկա՛լ, հավատարի՛մ իր ազգին,
Գող ու գայլից միշտ անվա՛խ, ապավինած իր բազկի՛ն:
Հայրենիքին նվիրյա՛լ, հմուտ զինվո՛ր դիրքերում,
Ազատության քա՛ջ պաշտպան,կյա՛նքը տված մարտերում,
Շինարա՛ր է, տուֆագո՛րծ, նվիրվա՛ծ է իր գործին,
Աննկու՛ն է ու բա՛րի, դիվանագետ արթիկցին:
17 12 07 թ

 

 

 

 

ԻՄ ՀԱՐԱԶԱՏ ԱՐԹԻԿ
Իմ հու՛ր ու ջու՛ր, հո՛ղ, օ՛դ ու կյա՛նք,
Ի՛մ հայրենիք,հոգու՛ս բերկրանք,
Սարերի մեջ բուսնած ծաղի՛կ,
Իմ հարազատ քաղա՛ք՝ Արթիկ:
Քարե վրձնով քո վարդագո՛ւյն,
Ողջ աշխարհն ես ներկում նախշուն,
Տուֆիդ համբա՛վն,արդեն վաղուց,
Վայելու՛մ ես,ինչպես առյուծ,
Բայց ոչ պակա՛ս,փառավոր են,
Է՛լ ավելի, զոավոր են
Քո թիկնապահ սարե՛րը զով,
Արագածի, լանջերը հով:
Հազար տեսակ ծաղկունքով հե՛զ,
Ծիածանված բույրի հանդես,
Օդը մաքու՛ր, թա՛րմ, կուսակա՛ն,
Աստծո՛ շնչով,հավերժական:
Աղբյուրները մյուռոնածի՛ն,
Գովերգելով Արագածի՛ն,
«Ադամանդե գահից ծնվա՛ծ,
Քարերի մեջ նոտագրված»,
Երգ ու պարով փռվում չորս դին
ՈՒ զմայլու՛մ են անցորդին:
Աստվածային քաղցր համո՛վ,
Պափակ շուրթին հոգի՛տալով,
ՈՒ թարմությամբ ձյունասարսու՛ռ,
Ծարավ սի՛րտն են հագեցնում լուռ,
Բնության ջինջ հայելու մե՛ջ,
Կյանքի ցոլքո՛վ, ժպտում անվերջ:
Էլ Զու՛յգ, էլ Թա՛ք, էլ Սա՛լ աղբյուր,
Էլ Ա՛րջ աղբյուր, էլ Թթու Ջու՛ր,
Էլ Միլիցու՛,էլ Յու՛րդ,Չռի՛կ,
Էլ Տերտերի՛,էլ Մե՛ծ,Պստի՛կ,
Ճըլճը՛լ, Գայլի՛, Արզումանի՛,
Էլ Քա՛ր, Տափա՛կ ու Թաթոսի՛:
Անմահական աղբյուրնե՛րը,
Զարդարում են քո՛ սարերը,
Հագեցնելով ծարավ սրտե՛ր,
Լցնում ձորե՜ր, ջրում արտե՜ր:
Բնության այս անկյունը հա՛ս,
Սարը արքա՛,դու ձեռքին թա՛ս,
Ես էլ քո մե՛ջ, քեզնով ապրու՛մ,
Լիանու՛մ եմ, ու հիանում:
23 07 11թ

Ա Յ Բ ՈՒ Բ Ե Ն

Այբուբեն կոչված լեզո՛ւ մայրենի,
Բալասան ազգի՛ս,երկրին հայրենի,
Գարնանահրաշ,մի՛շտ բուրումնավետ,
Դարեր ու դարեր ապրու՛մ ես հավէտ:
Եղեռնի միջով անց՛ար անվնաս
Զինված տառերով զորավա՛ր իմ խաս,
Էլ ոչ մի ոս՛ոխ քեզ չի՛ մոտենա,
Ընդմիշտ դու մե՛րն ես,քեզ չե՛նք մոռանա:
Թա՛գն ես դու հայոց,լեզվի թագավո՛ր,
Ժայռից էլ ամուր կանգո՛ւն ես,հզո՛ր,
Իզուր չի՛,մեծն Մաշտոցն հորինել,
Լեզուն մայրենի,քեզնո՛վ է պահել:
Խորհրդավո՛ր են տառերդ բոլոր,
Ծիածանակե՛րտ,գունե՛ղ,զորավո՛ր,
Կռվի դաշտում էլ փրկել ես հայի՛ն,
Հայը քեզնով է ջախջախել Շահի՛ն:
Ձեռք-ձեռքի տված տառերդ իրար հե՛տ
Ղեկավարել են հայ ազգին հավե՛տ,
Ճանապարհ են միշտ ցույց տվել արդա՛ր՛
Մեսրոպ Մաշտոցի սուրբ հոքով հանճա՛ր:
Յոթ հազար անգամ խոցվել ես սրո՛վ,
Նենգ ոսոխները այրել են հրո՛վ,
Շատ են քեզ ջնջե՛լ,բայց մնացե՛լ ես,
Ոսկի՛ ես եղել ու շենացե՛լ ես:
Չքնաղ այբուբե՛ն՝ հայ ազգի փրկի՛չ,
Պտղատու ծա՛ռ ես,ազգի արարի՛չ,
Ջա՛հ ես դու վառված հայության ճամփին,
Ռազմի դաշտու՛մ, զինվորի կողքի՛ն:
Սյու՛նն ես հայոց տան ու շո՛ւնչը հայի,
Վե՛հ է քեզանով լեզո՛ւն մայրենի,
Տա՛ղ ես շուրթերիս ու ե՛րգ ես ծնում,
Րոպե՛ անգամ քեզ չե՛նք մոռանում:
Ցանկացած հայի շուրթերի շաղի՛կ
ՈՒ հայոց լեզվի արարող ծաղի՛կ,
Փա՛ռք քեզ,ով Մաշտո՛ց, ազգի պահապա՛ն,
Քո անմահ գործո՛վ, հայերը ապրա՛ն…
ԵՎ ինչքան հա՛յը,աշխարհում ապրի՛,
Օրհնյալ գրե՛րդ պիտի սովորի,
Ֆիդայու գո՛րծդ պիտի մի՛շտ որհնի:
17 06 93թ

 
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԵՐԿԻՐ

Օ՜,Արարատյան երկիր քաջերի,
Երկիր մեռոնված վսեմ սարերի,
Տգետ թշնամու սրին դու վահա՛ն,
Գարնան օրերի զնգուն քարավա՛ն:
Ամենայն Աստվա՛ծ,հայության ոգի՛,
Քչքչան առու՝քարացած սրտի,
Դժողքի տտիպ դռների պակա՛նք,
Ապրողաց հոգուն դրախտի պարծա՛նք:
Օտար աչքերի բաղձալի երա՛զ,
Հայության սրտին՝անմահ գինով թա՛ս,
ՈՒսեուս թառած՝սարերի շարա՛ն,
Չքնաղ աստղերի լուսե հանգրվա՛ն,
Զանգերի ղողանջ՝հավատող սրտու՛մ,
Աննկուն կամուրջ՝անանց ձորերու՛մ,
Լիության արքա՝ չքավորների՛,
Չդավող կարծիք՝ մտածողների՛,
Բերանի անուշ համ ու քաղցրությու՛ն,
Առաջին զարկի փայլուն հաղթությու՛ն,
Չբանող մանգաղ՝ժլատի ձեռքի՛ն,
Հաղթական դրոշ՝ արդար բանակի՛ն,
Անդարձ ճամփորդի հետադարձի հու՛յս,
Կտակ գրողի պայծառ աչքի լու՛յս:
Դու թագաժառա՛նգ աստծո դրացտի,
Ամրո՛ց ու բե՛րդ ես՝պաշտպա՛ն քաջերի,
ՈՒ Մասի՛ս ունես՝ արքա սարերի:
Մասի՜ս,բայց բանտված թշնամու ձեռքին,
Ասեղնաշարան՝խրված բիրտ սրտին,
Չի՛ ժպտում ավա՜ղ,շա՛տ է տխրագին:
Ասում են՝սարը բանտել չի լինում,
Ի՞նչ շղթայով են սարին բանտարկում,
ՈՒ էն էլ այդպես,դարերով պահում:
Ափսո՜ս,չեք տեսել շղթա՛ն Մասիսի,
Կա նաև շղթա ոտքերի՛ն Սիսի,
Վկա է Աստվա՛ծ դատին այսպիսի:
Տվյալ վիճակից մի ե՛լք կա միայն,
Բանտից ազատե՛լ սարերը համայն,
Օծել հայության շնչո՛վ անենայն:
08 02 92թ
 
ՊՈԵՄ

ԼԱՑՈՂ ՈՒՌԵՆԻՆ

(ԲԱԼԼԱԴ)

Լալիս է ուռենին գետակի վրա,
ՈՒ ջուրը տանում է, արցունքը նրա,
Տանում է,որ խառնի արցունք ծովերին,
Ո՞վ գիտի, ինչու՞ է լալիս ուռենին:

Դեռ վաղուց է անձայն,արտասվում տխուր,
Կանգնած է մեջքը կո՛ր,ու սիրտը մրմուռ,
Լալիս է դառնագին, գետակի վրա,
Երբեք չի ցամաքում, արցունքը նրա:

Շատ տարիներ առաջ,մի թուխ պատանի,
Սրինգ էր նվագում,ափին գետակի,
Կանչու՛մ էր սիրածին,դյութիչ նվագո՛վ,
Կանչու՛մ էր սրինգի,ձայնո՛վ հոգեթով:

Տարածվում էր ձայնը,գեղու՛մ,գեղգեղու՛մ,
Տղան նվագում էր,ու սիրտը դողում,
Ձայնն այնքան քա՛ղցր էր,սրտամո՛տ ու հե՛զ,
Որ գետակը ապշա՛ծ,կանգնել էր կարծես:

Կանգնել ու կախարդված ականջը ձայնին,
Լուռ լսում էր գերված,հուզիչ մեղեդին,
Ծառ ու ծաղիկ հուզված,թեքվել էին լսում,
«Կանչու՛մ է սիրածին»,իրար էին ասում:

ՈՒ մեղեդին թովիչ,մտնում սար ու ձոր,
Կախարդում էր ո՛ղջը,գերում չորս բոլոր,
Հավք ու գազան խմբվել ու լսում էին լու՛ռ,
Նվագու՛մ էր տղան ,սիրտը շուռ ու մուռ:

Նվագու՛մ էր,կանչու՛մ,սիրածին իր հեզ,
Բայց սիրածը չկա՛ր,չէ՛ր լսում կարծես,
Ամեն օր գալիս էր նվագի ձայնի՛ն,
Հանդիպում էին իրա՛ր,գետակի ափին:

Գալիս էր գեղուհին,ամաչկոտ քայլքով,
Ինչպես ա՛յգը կելներ,սարի թիկունքով,
Չնաշխարհիկ դեմքին մազերը փռա՛ծ,
Կարծես,հարսի քող էր երեսին առած:

Սլացիկ հասակով,երթը փափկաքայլ,
Շողե՛ր էր ճարագում,ժպիտով շռայլ,
Սիրտը սիրով լեցուն,հայացքը ծաղկած,
Մոտենում կարոտով,ձեռքե՛րը պարզած:

ՈՒ փարվում էին խինդով,երջանի՛կ,անկե՛ղծ,
Սիրո խոսքե՛ր հեղում,ինչպես բանաստեղծ,
Երազներով լեցուն սիրառատ գգվու՛մ,
Ծաղկանց հետ բու՛րում էին,քամու՛հետ պարում:

Այսպես ամեն անգամ գտնում էին իրար,

Բայց այս անգամ զուր էր՝սիրուհին չկա՛ր,
Փախցրե՛լ,տարե՛լ էին,գեղուհուն չքնաղ,
Տղան անտեղյակ եր,չգիտե՛ր ավաղ:

Գնալով սրինգի ձայնը բորբոքու՛մ,
Հանդիպման հույսերն էին տղային լքում,
ՈՒ գիշերն աննկատ թևերը փռե՛ց,
Բայց սրինգի ձայնը,բնավ չլռե՛ց:

Լուսինը խոնարհվա՛ծ,իր ճամփե՛ն անցավ,
Տեղը զիջեց լույսի՛ն,ա՛յգը բարձրացավ,
Ջերմագին ժպիտներ ցրեց չորս բոլո՛ր,
Միայն տղան տխու՛ր,քայլու՛մ էր մոլոր:

Արտասուքն աչքերին,սրի՛նգ էր ածում,
Ինքն իրեն համոզում,հույս տա՛լ էր փորձում,
Բայց քամին այդ ժամին անտառ ներխուժեց
Անզուսպ իր ոռնոցով տղային հուշեց:

Հպվում էր ծառերի՛,տերև լարերի՛ն,
Սու՜ս,սու՜ս,սու՜ս էր ասում,փարվում թփերի՛ն,
Ամպից քամեց արցունք,անտառը ցողե՛ց
Ակնա՛րկը հասավ տեղ,սրի՛նգը լռեց:

Ու քայլելով տղան,գետակի ափին,
Արցունք էր շաղ տալիս,ցողում էր չորս դին,
Սիրո ցավը հոգում,կարոտից գժվա՛ծ,
Իրեն գետը նետե՛ց,լողալով գնաց:

Երազների լու՛յսը,խեղդելով ջրում,
Երջանկության բու՛յրը,թողեց անտառում
Հիասթափված կյանքի անարդար խաղի՛ց,
Զայրացա՛ծ աշխարհի,խաբկանք ու դավից:

Ասում են թե հետո,անցան տարիներ,
Արցունքները սիրո՛,դարձան ուռինե՛ր,
Ու գետակի ափին մեջքերը ծռա՛ծ,
Արտասվում են տխու՛ր,վկաներ դառած:

Վկա մաքուր սիրո՛,տխուր ավարտի՛,
Բաժանված սրտերի՛,կոտրատված բախտի՛,
Ահա պատմությունը ուռենու լացի՛,
Բերնեբերան եկա՛ծ,ես է՛լ պատմեցի:

Որ չար մարդիկ երբե՛ք,սրտեր չմարե՛ն,
Առանց սիրահարվե՛լ,բռնի չտիրե՛ն,
Որ սերը թևածի,իր շնչով բարի՛,
Սիրածները ձուլվե՛ն,սերն աշխա՛րհ տիրի:

05 09 11թ

2 комментария

2 ответа на “Արգամ Ափրիկյան

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.