Իմ և Քո խնդրանքը…

beach-rainbow-art_713245Բարև… Ես գնում եմ… Գուցե ժամանակավոր, բայց… Ամեն դեպքում ես գնում եմ Մտածելով, որ դու էլ ես ինձ քո կյանքից ժամանակավոր վռնդել: Եվ հուսալով, որ կհանդիպենք դեռ…Եվ անգամ գուցե հանդիպենք նորից այնպես, ինչպես առաջին անգամ: Այնտեղ ուր միշտ հանդիպել ենք: Քանզի, որքան էլ որ ինքնաբերաբար, միևնույն է ակամայից ես անգիտակցորեն չեմ կարող գնալ այնտեղ, ուր միշտ միասին ենք եղել, բայց ոչ մենակ: Շատերով շրջապատված, բայց շատ անգամ միայնակ: ԵՎ հենց այդ դեռ հանդիպելու, կամ նորից քեզ տեսնելու տարօրինակ մոգությամբ էլ այսօր քեզ փորձեցի հրաժեշտ տալ միայնակ գնալով այնտեղ ուր միշտ միասին ենք եղել, սակայն միշտ էլ միայնակ: Ու ինչպես միշտ չկարողացա անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչին երբևէ դու դիպել ես:

Նստեցի քո նստարանին ու սկսեցի գիտակցությանս մեջ գտնելով քո աչքերը՝ խոսել նրանց հետ, լուռ մատներես սահեցնելով սեղանիդ վրայով, փորձելով անցնել մատնահետքերովդ, ինչպես որ ժամանակին խորհելով քայլում է քո ոտնահետքերով՝ հուսալով որ կգտնեմ քեզ: Ես նրան ճանաչում էի դեռ վաղուց,ճիշտ է երբեք նրան մոտ չեմ համարել,բայց լինում էին դեպքեր,որ նա ինչ որ բան էր ասում ինչ որ մեկին,ճիշտ է ես չէի միջամտում բայց նա խոսում էր այնպես’ ինչպես կխոսեի հենց ես,օգտագործում էր այնպիսի բառեր,որոն ք ես հաճախ եմ օգտագործում դա ինձ քիչ թե շատ տարօրինակ էր և քիչ թե շատ զարմանալի:Ես դրան այդքանել ուշադրոթյուն չեմ դարձրել,քանի որ մտածում էի թե զուտ պատահականության արդյունք էր:Հետո սկսեցինք շփվել իրար հետ,շատ պատահական և թե ինչու այդքան հանկարծակի դա միայն Աստված գիտի և երևի թե նայել:Ինձ հաճելի էր նրա հետ շփվելը,որոշ ժամանակ հետո ինչ որ կապվածություն էի զգում և երևի նույննել նա:Քանի որ հեռազգացողությունր տարօրինակույուն էր անում ես երբեք ոչ ոքի այդքան չեմ «զգացել» քան նրան,նա ասում էր այն բառրը,որ ես պատրաստվում էի իրեն ասել և դրանով իսկ փակում բերանս զարմացած ժպիով:

Մենք հաճախ նույն վայրկյանին և եթե ավելի հստակ՝ակնթարթային մտածում էինք նույն բաները և դա որքանել մեզ համար 582տարօրինակ էր,բայց միևնույն ժամանակ հաճելի և այլևս չեմ ցանկանում ավելին ասել,ուղղակի կասեմ որ նա ուրիշ էր ,ուրիշ տարբեր առումներով,նաև տարբեր լինելու մեջ նկատել էի նրա զգուշությունը,որը ինձ համար նույնիսկ տարօրինակ էր ինչ որ անվստահություն թե գաղտնիք որը կյանք արժի,երջանիկ թե դժբախտ դա արդեն էական չէ,իսկ թե նրա փոքրիկ սրտում ինչպես պետք է տեղավորվեր այդքան մեծ գաղտնիք դա էլ է տարօրինակ:Արդեն գիշեր էր,ինչպես բոլոր օրերին այնպես էլ այսօր ես էլ նա էլ սպասում էինք «բարևին»:Մութը կուրացրել էր ամեն բան,բայց իմ աչքերից այն կողմ իրոք խավարը ինձ չէր խանգարում ամեն ինչ տեսնել:Ես հասկանում էի,որ նա ինձ է սպասում և նա էլ վստահ էր,որ իր «բարև»-ը կարող էր սկսել արդեն ավարտվող օրը:Վերջապես նա ինձ գրեց ընդամենը հինգ տառ,որ ունակ էին և փոխեցին օրս ու ով կպատկերացներ,որ մի ամբողջ օր ձախողվի բոլոր փորձերդ օրդ լավանելու ու ընդամենը մի քանի տառ ու օրվա վերջն վայրկյանները դառնում են հիասքանչ:Ինչա փոխվել
Այն պահից սկսած, երբ գլխի ընկա, որ կյանքի մեևնույն պահին, հենց իրեն՝ կյանքին, տարբեր տեսանկյունից ես նայում, շուրջդ ամեն բան տարբեր է թվում: Դժվարը դառնում է հեշտ, հեշտը՝ անանցանելի, հեռուն՝ ափերիդ մեջ, իսկ հոգուդ խորքում փայփայածը՝ անհասանելի: Ես խոնարհվում եմ <Տեսանկյուն> բառի մոգության առջև և հավատալով ուզում հավատացնել, որ կյանքն այնքան դժվար չէ, որքան գտնելն այն տեսանկյունը, որն անհրաժեշտ է ընտրել ու որով անհրաժեշտ է նայել կյանքին: Քո տեսակետի առաջ նույնպես խոնարհվում եմ, խորհուրդ անելով, որն է ճիշտ. նախորոք տեսակետ մշակել նոր գործել, թե՝ գործելուց հետո ամեն ջանք թափել, որն տեսակետն ճիշտ լինի, իրական և չափելի: Ամեն դեպքում միշտել կարելի է երկու բան անել, վատը կամ լավը, իսկ թե դրանցից, որն է հաճելի, ինձ թվում է դա ամենքիցս է կախված:մի դեպքում մեր արարքները մեծ փոփոխության առիթ կարող են դառնալ, իսկ մի դեպքում անսպասելի մեծ կործանման հետևանքներ լինեն:

183621_1024_768Մատներս շարունակում էին սահել սեղանիդ վրայով, խորհելեվ անցյալի մասին: Միթե կարող են մարդիկ իրար սկզբում հարազատ, իսկ հեո ավելին ընդունելով երբեմն զգուշանալ միմիանցից, առանց հասկանալու թե ինչի համար, կամ ընդհակառակը գիտակցելով, բայց խուսափելով գիտակցածն ընդունել որպես իրականոթյուն: Գուցե շատերի նման շատերը հարազատության վերջնակետը համարում են տարիների փայփայած գաղտնիքների կամ երազների բացահայտումը: Բայց չէ որ բացահայտումը բավական հեռու է իսպառ բնաջնջելուց, ընդհակառակը՝ գուցե այն շատ մոտ է գտածը փայփայելուն և ավելի վառ երանգներով ներկելուն: Իսկ որ դեպքում է ավելի հետաքրքիր, հարազատությունը ժամանակից շուտ կանխելու թե շարունակելու միչև գաղտնիքների բացահայտելու: Երկու դեպքում էլ ժամանակի ընթացքում սկսում ես ապրել նրանով, ումով արդեն ապրում էիր ակամաից
…Երեվի պիտի ինքս արթնանամ քո բերած քնից, որ կյանքում ոչ ոք չնայի իմ թաց աչքերին, կամ պիտի քնել փորձեմ սովորել առանց երազ տեսնելու, որ պատահաբար գիշերվա կեսին գոռալով անունդ չտամ, ու կարոտեմ քեզ առանց անունդ տալու, որ շուրթերով քո անունը գոռալու փոխարեն, աչքերովս կարոտիդ անունը ոռնամ

Դու սենյակում չէիր: Ինձանից բացի սենյակում ոչ ոք չկար, այն այնչափ դատարկ էր, որչափ որ դատարկ էր լինում այն ժամանակ, երբ մենք այնտեղ միասին էինք լինում և մեզանից բացի այնտեղ էին լինում շատ շատերը: Հոգուս լեփլեցուն խենթությունը անզգուշ ծորալով այդ դատարկության մեջ ինձ ստիպեց խոսքի բռնվել քեզ հետ և նստարանիդ մի քանի բառ գրել: Այդ թափանցիկ և միևնույն ժամանակ խորաթափանց դատարկության մեջ հազիվ կարողացա քեզ միայն ասել, որ կարոտել եմ, շատ եմ կարոտել և առանց պատասխանդ լսելու /հետաքրքիր էր թե ինչպես էի այն փորձելու լսել…/ հենց այսքանով էլ մեր երկխոսությունն ավարտվեց և ես սկսեցի նստարանիդ վրա գրել մի քանի բառ…

Անկեղծ ասած հիշում եմ որ մեր երկխոսություններն ավելի երկար էին տևում, սակայն այս մեկն իր կարճությամբ և քո խորհրդավոր բացակայությամբ գուցե ամենաերկարն ապրի հուշերիս քաղաքում: Այն քաղաքում ուր բացի քեզանից ամեն բան քեզ է հիշեցնում… Թե դու չլինեիր, այդ քաղաքն ինչով էր ապրելու ու շնչելու… Չգիտեմ, գուցե քո մասին մտացածին երազներով, որոնք շատ հաճախ խանգարում են իմ քունը, իսկ երբեմն էլ իմ երջանկությունը: Քանզի երջանիկ լինելուս համար, գուցէ ոչ դու /որը խիստ կասկածում եմ/, բայց քո մասին երազներն ինձ հարկավոր են ամեն վարկյան:Pochemu-idet-dojd

Կարոտել եմ,շատ եմ կարոտել չէի կարողանում հրաժեշտ տալ քեզ,չնայած դու այնտեղ չէիր,բայց նույնիսկ այդ ժամանակ չկարողացա ու մատներս էլի ինձնից անկախ մի քանի բառ գրեցին,որոնց մասին ես ել չգիտեմ երևի իրենք իրենց գաղտնիքն ունեին և թեկուզ այդ գնով ուզում էին իրենքել քեզ ինչ որ բան ասել թեկուզ նրանքել իրավունք չունեն,երևի մատներից,ինձնից ուժեղեն,իսկ վերջում որ փոխվեցի նստարանիցտ ջնջեցի վերջին նախադասությունը քանի որ դա արդեն իմ գաղտնիքներ և վերջում երբ պիտի գնաի,շրջվեցի նայեցի դատարկ տեղիտ ու ասեցի՝ «Դու գնացիր,ես ել եմ գնում,մինչ հանդիպում»
Եվ չարտահայտվելու հետևաքով ժամանակի ընթացքում կամ մեզ ստիպելով ուղարկել ենք գրողի ծոցը,իսկ նա իրեն լավ զգալու փոխարեն արհամարւմ և ոտնատակ է տալիս քեզ և քո զգացմունքները,իսկ երազել ասվածը շատերը շփոթում են ցանկանալու հետ:Ցանկանալ կարող են շատերը,իսկ երազել շատ քչերն են ունակ:Լսում ես երազանքներ,որոնց վրա նույնիսկ կարելի է ծիծաղել կամ խղճալ տվյալ երազանքը,քանի որ դա կապ ունի՝գումարի,բարեկեցության կամ լավ մեքենայի հետ:Նման երազանքներին երբեք չի կարելի երազանք կոչել,ամեն դեպքում դրանք ինձ համար նրանք երբեք չեն կարող դառնալ երազանք:Իսկ երազել նշանակում է ձգտել դեպի այն ուղղություն,որին պատրաստես քեզ նվիրել,որը կբավարարի քո ամբողջ կյանքում ու գոնե եթե ոչ մեծ’ ապա երջանկության փշուրներ կպարգևի քեզ:

Յուրաքանչյուրն ունի սեփական «Ես» բոլորնել ձգտում են Ես-ն ապահովել դա բնական է և ամենեվինել ոչ մի բացասական բան չկա,բայց բացասականն ու անբնականը սկվում է այն տեղ,երբ Ես-դ ապահովելուց կորցնում ես այն ինչ արժե հասկանալ:Դու՝պայքարում ես Ես իդ համար և փոխարենը վճարում ես քո հունցած Ես-ով:Իրականում դրա մասին կարելի է խոսել շատ երկար ու շատերի մասին,իսկ ինչ կզգաս երբ ամեն օր,ամեն պահ մտածում ես մի ուրիշ Ես-ի մասին,զգում թե նա ինչպես է խեղդում կոկորդտ երբ դու ուզում ես գոռալ,ինչպես ես պակում աչքերդ երբ ուզում ես չտեսի նման տարվել նրա աչքերով և ինպեսե անեանում երբ աներեսի նման ուզումես տեղալ նրա կյանքում և ծեփել նրա աշխարհը իմ գույներով և դա նրան չգիտես ինչու բավական չէ:Երևի նա ավելիին է ձգտում կամ թեկուզ ձգվում մի ուղղությամբ,որը նրան կբերի միայն ֆիզիկական ջերմություն կամ թեկուզ նաև հոգեպես ջերմ կլինի նա,բայց երբեք ու երբեք չի կարող համեմատել նրա ստացած ջերմությունը այն հրդեհի հետ,որը նա կարող էր ունենալ ու որը նա դարձրել է մի խեղճ մոմի լույս որն հազի էր մութն է ցրում:Ամեն դեպքում դու ցանկացար և իբր իմ մասին մտածելով նախ հեռացար ինձնից,հետո վերջնականապես ինձ զրկել քեզնից:

3830969_originalԻնչ կանեիր, եթե իմանայիր որ մենք էլ երբեք իրար չենք տեսնելու… Հարցի որիի պատասխանը մտածելուց առաջ Աստված գիտի թե ինչ մտքերով պարուրվեցի: ՈՒղղակի և անուղղակի կերպով սկսեցի սարսափել` ամեն ինչ թողած ամենավատի մասին մտածելով, չմոռանալով նաև լավատեսությունը, որն ինձ շատ հաճախ է փրկել ամենավերջին վարկյաններին անգամ:
Ես անմիջապես չկարողացա քեզ պատասխանել, հարցն ինձ իրոք ոչ թե անակընկալի բերեց, այլ կարծես վերցրեց ու տեղափոխեց անդունդի եզրին ուր սրտիս ամեն զարկի հետ կործանում էր սպասվում: Երբ սրտիս զարկերը մի փոքր հանդարտվեցին ես քեզ պատասխանեցի,-Կհրաժարվեմ երազանքիցս… Քաջ գիտակցելով որ երբեմն մի երազանքը գնվում է մի այլ ուրիշ երազանք վճարելով:
Եվ ասյ ամենից հետո միայն քո բարի գիշերն էր որ, ոչ կարող եմ ասել հանդարտեց, ոչ էլ փոթորկեց մտքերս… Ես ուղղակի դաթարեցի մտածել… Եվ այդ բարի գիշերով քնելուց առաջ միևնույն է անկարող եղա չմտածել,-Մի թե նա ինձ կլքի… Հուսով եմ արդեն քեզ պարզ կլինի թե այդ գիշերը որչափ բարի էր ինձ համար:

Ամեն բան կտաի, վստահ լինելու համար համոզմունքներիս մեջ… Նա իրականում զգում է ինչ որ բան, թե… Կապվել, ինչպես երբեմն մարդիկ միմյանց հետ կապվում… Իսկ իրականությունն ինձ համար դեռ պարզ չէր… Որն է ճիշտ, կորցնել հիման թե հետոն, որն ինչ իմանաս ինչ կերպ և դեպի ուր է ունակ հասունանալու: Չնայած ուշադիր վերծանելով նրա ամեն մի բառը, կարծես պարզ էր որ մեր առանց այն էլ չծնված զգացումներին կործանում էր սպասվում, սակայն նրա բառրից կաթկթացող վարանումները, երբեմն նաև կապվածության երանգներ էին տալիս մեր հարաբերություններին…

Ամեն դեպքում մեր հարաբերությունները ոչ թե առանձին առանձին օվկիանոսների էին նման, որոնք հնարավոր էր վերցնել ու ցամաքացնել, այլ միմյանց մեջ ապրող օվկիանները, որ… Եթե ցամաքեր մեկը, կդադարեր մյուսի գոյությունը… Այս երկու գաղափարներում էլ, իշխում է ոչնչացումը… Ուղակի, իրոք կյանքում տարբեր են առանձին առանձին ոչնչացող և միմյանց համար ոչնչացող առժեքները… Գուցե դու հակառակը պնդես, ինչպես որ միշտ հակառակոում ես իմ զգացմունքներին… Բայց… օրերից մի օր իրականության հետ ձեռք ձեռք տված քայլելով, ես կժպտամ իրականության աչքերին, իսկ դու գլուխդ կախ կքայլես նրա կողքով… Քանզի այդ ժամ դու հաստատ կհամոզվես, որ մենք գուցե ոչ թե կապված ենք միմյանց հետ, այլ միմյանցից կախված…
Ես երբեք չեմ ափսոսա որ ծնունդ եմ առել քո մի կաթիլից և օվկիան դառել քո օվկիանի մեջ… Որ քո խաղաղ ալիքները տարուբերվելով, երբեմն օրորել են նաև իմ գիտակցությունը, որ երբ ափերդ վարարել են, նրանց հետ մեկտեղ նաև ես եմ սփռվել քո իրականության մեջ ու փարվելով նրա ափերին շնորհակալ եղել քո` իմ կյանքում լինելուս համար… Տարօրինակ շնորհակալություն քեզ, տարօրինակ կերպով կյանքս օրորելու համար: Եվ հենց նույն տարօրինակությամբ էլ ես դեռ երկար հոգուս խորքում կօրորեմ քո ամենավերջին ու ինձ համար ամենաթանկ խնդրանքդ…

6Հուսով եմ դու էլ ինչ որ պահ ինչ որ տեղ իմ խնդրանքն էս օրորում… Մտքումդ մրմնջալաով ամեն բան, որն ինչ որ կերպ կապ ունի չստացված, կամ իբր չստացված “ՄԵՐ” հետ… Իսկ թե ինչ էինք խոստացել միմյանց, դա էլ թող լինի մեր այն գաղտնիքը, որը պիտի փայփայենք աշխարհից թաքուն… Չնայած կուզեի, որ ավելի խենթ գաղտնիքներ փայափայենք հետագայում… Եվ ինչպես միշտ, հիմա էլ ու երբեք քեզ մնաս բարով չեմ ասի…

… Ես դուրս եկա, դասասենյակի քո նստարանին փորագրելով այս ու էլ ավելի խոհերս ու մտորումներս իր մեջ փայփայող մի երկու բառ… Այդ բառերն իմ հարազատն են… Քոնն էլ կարող են լինել… Սակայն միայն նրանք կարդալուց և այս բոլոր մտորումներով քո խոհերի ճանապարհով քայլելուց հետո…Գուցե մեր խոհերի ճանապարհով քայլելուց օրերից մի օր հանդիպենք… Իսկ եթե չհանդիպենք, կարծում եմ հոգ չէ… Քանզի դա յան ճանապարհն է, որով անցել ու անցնելու ենք հաստատ… Ես` քեզանից հետո, թե, դու ինձանից հետո, կարևոր չէ… Կարևորը մեր ոտնահետքերն են, որո մեր ճակատագրի հեգնանքով չխաչվելով երկրագունդը ծածկող ճանապարհներին, կխաչվեն խոհերի մայրուղիներում… Եվ միթե այս ամենը ի վերուստ շնորհված “Պատահաբար են հանդիպում կյանքում” գաղափարի փաստումը չէր…

Ինչևէ… այս տողերը դեռ երկար կօրորվեն իմ խոհերում… Եթե, ամեն դեպքում ու բոլոր դեպքերի համար փաստարկներ չունենար նաև “Անհրաժեշտաբար են հանդիպում կյանքում” տողերը…
Ես տեսա քեզ…
Եվ ինչպես ուժեղ ամպրոպից հետո,երկինքը լռեց…
Ես էլ լռեցի,դու էլ լռեցիռ…
Նկատեցի,որ աչքերիս նայելով մի քանի քայլ ետ գնացիր,թեկուզ և չզգալով քայլերդ:
Վերջապես բարևեցինք ու հետո ամեն ինչ և ենթադրաբար և ակամայից շարունակվեց:
Ես քեզ էի պատասխանում հարցդ չլսելով դու` ինձ:
Ես շուրթերդ էի կարդում,դու էլ հույզերս:
Վերջապես երկուսս էլ ծանրացանք,միմյանց հանդիպելու դժվարությունից ու խլացանք հիշողության զիլ ձայներից…
Հեռանալուց նորից մնաս բարով չասեցինք,սակայն այս անգամ երկուսս էլ հոգու խորքում ապրելով անցածը,շշնջացինք “ինչևէ………………………”

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.