066. Դու չկաս

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Մթություն է լոկ քեզանից հետոն,
Ասա ինձ, ինչպես խավարն այդ ցրեմ,
Ինչպես սև օրս կրկին դարձնեմ տոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Լռություն է լոկ քեզանից հետոն,
Ասա ինձ ինչպես նոր նոտա գտնեմ,
Որ լռությունն այդ բարձրացնեմ մի տոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Դիմակահանդես է քեզանից հետոն,
Ասա ինձ ինչպես մի խենթ գույն գտնեմ,
Դիմակահանդեսդ դարձնեմ փառատոն…

Մենակ եմ հիմա… Դու չկաս արդեն,
Լեզուս պապանձել է քեզանից հետոն,
Գեթ կարողանար իմ սիրտը խոսել,
Որ զուսպ անիծեի քեզանից հետոն…

Քանզի չգիտեմ, երբ չկամ ես էլ,
Գուցէ քո կյանքում լռություն է լոկ…
Դու էլ կարող ես ինձ զուսպ անիծել,
Մեկ է, անեծքն այդ չի լսում ոչ ոք:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.