115. Դու մի հարցրու

Իսկ դու ինձ ոչինչ ոչինչ մի հարցրու,
Թող պատասխանեմ ինչ որ ուզենամ,
Քո խելառ կյանքից ինձ մի հեռացրու,
Թող, որ ես ինքս գնամ, հեռանամ:
Իսկ դու ինձանից ոչինչ մի վերցրու,
Թող ես նվիրեմ ինչ որ ցանկանամ,
Հոգուդ հատակը ինձ մի իջեցրու
Որքան կարող եմ թող որ բարձրանամ:
Իսկ դու ինձանից ոչինչ մի թաքցրու,
Մեկ է, քեզանից ես չեմ գողանա,
Կյանքիցդ հետքերս դու մի վերացրու
Ինքնաբերաբար թող որ վերանան:
Իսկ դու ինձ ոչինչ ոչինչ մի հարցրու,
Թող անպատասխան մնա ամեն բան,
Այն ինչ որ քոնն է լռությամբ վերցրու,
Իսկ ինչ որ իմն է, թող ինձ հետ մնան:
27.05.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.