078. Ուզում եմ, սակայն չեմ կարող սիրել

Մտազբաղ նստած պատուհանի մոտ
Սուրճ էի վայելում աշխարհից թաքուն,
Օրը ոչ ցուրտ էր, ոչ էլ արևոտ,
Բայց թեթև քամի էր խաղում երկնքում:

Ու մեկ էլ հանկարծ քամու թևերով
Թղթե ինքնաթիռ ընկավ գրկիս մեջ
Թուղթն այդ ներկված էր ինչ որ ձեռագրով…
Այդ ձեռագրը կհիշեմ հավերժ…

Ես ձեռքս առա ինքնաթիռն այդ խենթ,
Չտեսի նման փորձեցի քանդել
Եվ խառնվելով քո ձեռագրի հետ
Մի պահ ցանկացա այս կյանքը ատել:

Ես այդ նույն թուղթով նավակ սարքեցի,
Իմ արցունքներով կերտեցի լճակ,
Այդ լճակի մեջ թիավարեցի
Նավակն ուղելով կարոտիդ խենթ ափ:

Բայց, երբ որ հասա կարոտ ափերիդ,
Եվ երբ որ այնտեղ ես չգտա քեզ,
Նավակն այդ տալով քամու թևերին
Սլացա անսանձ ինքնաթիռի պես:

Այս անգամ արդեն նավակն այդ խոնավ
Կրկին քանդելով էլի թուղթ դարձրի,
Եվ ընթերցելով տողերդ անմահ
Այս անգամ նաև ՔԵԶ էլ ատեցի…

09.08-2013թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.