125. Մի կաթիլ հայացք…

ՈՒ ծփում էին լճի ալիքները խենթ
Քեզանից այն կողմ մեղմ օրորվելով,
Եվ ապրում էին նրանք էլ ինձ հետ
Աչքերիդ խելառ, բայց զուսպ պերճանքով:
Գնում էին գալիս ալիքներն անճար
Երբեմն դեպի ափերը վազում,
Փորձում էին գտնել քեզ գրկելու ճար
Բայց ավաղ ինձ պես ոչինչ չէին գտնում:
Միայն հայացքիդ կաթիլները խենթ
Երբեմն կաթում էին լճի ափերին,
Իսկ ալիքները լափում էին անհետ
Քո լույս հայացքի նուբ կաթիլներին:
Ցավոք այդպես էլ ալիքներն ինձ պես
Չկարողացան հպվել քո մարմնին,
Քեզանից այն կողմ ծփալով ասես
Տարուբերում էին քո խենթ կարոտին:
Իսկ երբ մոտեցա լճին այդ խելառ
Ձեռքս մեկնեցի խենթ ալիքներին,
Քո լույս հայացքի կաթիլներից վառ
Կարծես ձուլվեցին ձեռքիս մատներին:
31,07-2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.