137. Եվ ձյունն էլ անգամ անզոր կլինի

Եվ ձյունն էլ անգամ անզոր կլինի
Քո խենթ հետքերը ծածկելու հարցում,
Որքան էլ ձյունը անխնա թափվի
Միևնույն է այն հետքդ չի ծածկում:
ԵՎ գուցէ մի պահ հետքդ ծածկվի
Ձյան մեղմ, բայց սառը անապակ շերտով
Մի փոքր հետո այն կվարակվի
Քո խելառ հետքի մոգական տենդով:
ՈՒ ես խենթի պես դուրս կգամ փողոց,
Կփարվեմ ինձ շատ հարազատ մայթին,
Կզգամ ինձ ծանոթ ցավոտ մի դողոց,
Որ զգում էին շրթունքները իմ:
Երբ քո գրկի մեջ,աչքերիդ շատ մոտ,
Ես փորձում էի քեզ նուրբ համբուրել,
Իսկ դու այդ պահին կարծես աղմկոտ
Երազներով էիր կյանքս զարդարել:
Դու չկաս հիմա և քո փոխարեն
Ինձ ծանոթ հետքեր են կյանքիս մայթերին
Ձյան փաթիլներն էլ փորձում են ծածկել,
Փորձում փարվել քո խենթ հետքերին:
22.12.2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.