118. Տարօրինակ թող չթվա

…Եվ տարօրինակ գուցե քեզ թվա
Այն, որ կարոտից ոչ թե ուզում եմ
Քեզ ամուր գրկել,
Այլ հեռու մնալ…
Քանզի լսել եմ
Տարածությունը ոչ թե թուլացնում
Այլ զորացնում է սերը իրական:
…Եվ տարօրինակ գուցե քեզ թվա
Որ աչքերիդ մեջ նայելուց մի պահ
Ոչ թե ցնծում եմ,
Այլ թախծում ուժգին…
Քանզի լսել եմ
Այն ինչը թանկ է` արագ են կորցնում,
Ինչ բաղձալի է մնում է անհաս…
…Եվ տարօրինակ գուցե քեզ թվա
Որ քեզ հպվելուց ոչ թե հալվում եմ,
Ոչ թե մոլորվում,
Այլ ցնծում եմ լուռ…
Քանզի լսել եմ
Որ աղաղակով տանուլ են տալիս
Եվ մոխրանում են հալվելուց հետո…
Բայց այսօր ես քեզ շատ մոտ եմ եղել
Ու հպվել եմ քեզ ողջ ուժգնությամբ,
Եվ մոլորվել եմ և անխիղճ հալվել,
Եվ ձուլվել կրկին մի նոր զորությամբ…
Թող տարօրինակ էլ քեզ չթվա…
Չիշտ ես հասկացել… Ես սիրում եմ քեզ…
Եվ այս խենթ ժամին, մութ կեսգիշերվա
Ուզում եմ և մոտ, և հեռու լինես…
23,05,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.