109. Ով է արդյոք զորավոր

Երբևիցե դու չկարծես, որ վարկյանն է զորավոր,
Որ ժամանակն է որոշում ակնթարթը է լուսավոր,
Հավերժ հիշիր, որ մարդիկ են իրենց հոգու գույներով
Այս զորավոր ժամանակը դարձնում պայծառ, թևավոր…
Երբևիցե դու չկարծես, որ <մոտիկն> է կարևոր,
<Հեռվից հեռուն> է շատ հաճախ կյանքը դարձնում լուսավոր,
Մոտիկներին մենք չենք գրկում, և չենք ներկում գույներով,
Հեռուներն ենք մենք կարոտում, հեռուն դարձնում թևավոր…
Երբևիցե դու չկարծես, որ չես լինի իմ կյանքում,
Որ ժամանակն ինձնից շատ է քո աչքերը կարոտում,
Որ <հեռուներն> ինձնից շատ են քո ծիծաղից խենթանում,
Որ ուրիշով եմ ես ապրում և ուրիշով թև առնում:
ՈՒստի արի չմտածենք կյանքում ինչն է կարևոր
<Կարևորը> կգտնի քեզ, քեզ կդարձնի լուսավոր,
Եվ քո լույսով ժամանակն էլ կդառնա խենթ, զորավոր,
Չնշմարվող հեռուներդ կդառնան վեհ, գունավոր:
ՈՒստի արի չմտածենք թե որտեղ ենք մեղավոր,
Անմեղության ձգտողներն էլ դեռ չեն դարձել զորավոր,
Լույսից առաջ միշտ էլ մութն է լույսը դարձնում կարևոր,
Առանց թևեր ապրելուց ենք կյանքը դարձնում թևավոր:
05,01,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.