155. Հայոց եղեռնը

Իմ հոգու ճիչն է հայոց եղեռնը,
Ամենքիս վիշտն է հայոց եղեռնը,
Հայոց եղեռնը որպես խորը սպի
Դեռ պիտի տնքա, դեռ պիտի ժայթքի:

Իմ սրտի ցավն է հայոց եղեռնը,
Վրեժիս ծարավն է հայոց եղեռնը,
Հայոց եղեռնը մի ցավ անմորմոք
Դեռ դառնալու է կրակ մի բորբոք:

Եվ լափելու է թուրքի գյավուրին,
Որ կործանել է անմեղ հայերին,
Որ չի խնայել կնոջ ու մանկան,
Դառնալով նրանց դահիճը դաժան:

Իմ սրտի վերքն է հայոց եղեռնը,
Իմ ցավոտ երգն է հայոց եղեռնը,
Հայոց եղեռնը որպես արյան ծով
Մինչև կյանքիս վերջ կհոսի բոսոր:

Եվ ամեն պատեհ, անպատեհ պահի
Խոր վշտի ցավով պիտի վարարի,
Եվ հորձանուտում այդ ծովի վարար
Պիտի կործանվեն գյավուրներ հազար:

24.04.2015թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.