010. Կորած երազանք

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Կորած երազանք>

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երբ հասավ ժամը ճրագալույցի

Եվ դեմքդ կորավ հեռու մշուշում,

Ես մի պահ անթարթ վախով դողացի

Գիտես, թե որքան շատ եմ քեզ սիրում”:

Նորից կտեսնեմ քո դեմքը թախծոտ,

Նորից դու կասես թե որտեղ եմ ես,

Ուր եմ թաքնվել, ինչու եմ թախծոտ,

Ախ, որքան շատ եմ սիրում ես քեզ”…

Դու կորար, չկաս, նորից չես գալու,

Նորից չեն գալու օրերը անցած,

Ճակատագիրը էլ չի խաղալու,

Էլ չեն լացելու աչքերն արտասված:

Էլ չեն շշնջա գիշերվա միգում

Շուրթերը քո սուրբ ու եթերային,

ԵՎ ծաղիկներն այն մանուշակագույն

Էլ չեն գտնելու այն նուրբ ձեռքերին:

Եվ ստվերներն այն ուրվականների,

Որոնք թվում էին այդքան հարազատ

Էլ չեն հպվելու միմյանց շուրթերի,

Էլ չեն լինելու այդքան հարազատ:

1 комментарий

1 ответ на “010. Կորած երազանք

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.