015. Միթե կարող եմ

Հայկ Մկրտչյան

Հայկ Մկրտչյան <Միթե կարող եմ>

 

 

 

 

 

 

 

 

 

Միթե կարող եմ կողքովդ անցնել

Ու չնկատել, որ տխուր ես դու,

Միթե կարող եմ քեզ մի պահ տեսնել

Ու չկռահել, որ թախծում ես դու:

Միթե կարող եմ այնպես, հենց այնպես,

Կողքովդ անցնել ու ոչինչ չզգալ

Ոչ մի բան չասել, նայել աչքերիդ,

Ամեն ինչ տեսնել, բայց լուռ հեռանալ:

Ես անկարող չեմ, բայց դու իմացիր,

Որ  այդ ամենը անել չեմ կարող,

Ես անկարող չեմ, բայց դու հասկացիր,

Որ բոլորից շատ սիրել եմ կարող:

Եվ եթե լինես ինձանից հեռու,

Ու եթե ապրես դու նրա համար,

Հավերժ իմացիր, որ իմ ՍԵՐՆ ես դու,

Մեծ ու անմոռաց սերն իմ անմար:

15 Հունվարի 2003թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.