041. Չեմ հավատում

Հաայկ Մկրտչյան

Հաայկ Մկրտչյան <Չեմ հավատում>

Ես աչքերիս չեմ հավատում,

Որ գտել եմ նորից քեզ:

Այն հեքիաթն եմ դեռ փայփայում

Ուր կորցրի մի պահ քեզ:

 

Ես աչքերիս չեմ հավատում,

Որ կտեսնեմ մի օր քեզ,

Որ այս կյանքի խենթ քաոսում

Դու ինձ կրկին կգտնես:

 

Եվ կհալվենք միմյանց գրկում

Շուրջն ամեն բան մոռացած,

Ես կհուզվեմ հոգուս խորքում

Նորից կյանքում քեզ գտած:

 

Եվ արցունքները անխնա

Կհոսեն իմ այտերով,

Լուռ թրջելով քո մարմինը

Անցյալ դարաձած հուշերով:

 

Խոնավության այդ զգացումից

Մի պահ դու կսարսռաս,

Գուցե դու էլ` գտնելով ինձ

Ինձ պես մի պահ ափսոսաս:

 

Այն օրերի համար կյանքում,

Որ հեռու էինք միմյանցից,

Քեզ կորցնել էլ չեմ ուզում

Հավատա ու սիրիր ինձ:

 

Որ միասին այս աշխարհում

Խենթ հեքիաթներ մենք հյուսենք

Եվ այս կյանքի բիլ երկնքում

Երջանկույամբ սավառնենք:

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.