111. Առանց թարթելու

…Իսկ ես ուզում եմ առանց թարթելու
Երկար, շատ երկար նայել աչքերիդ,
Ուզում եմ առանց խոնավացնելու
Հպվել քո խելառ ու խենթ շուրթերին:
Որ ժամանակը կանգ առնի մի պահ,
Հավատացնելով, որ իմ կյանքում կաս,
Որ ապրեմ անհոգ, որ ապրեմ վստահ
Եվ հավատալով, որ մի օր կգաս:
Եվ հենց ինձ նման, դողացող ձայնով,
Կասես որ դու էլ ինձ ես կարոտել,
Եվ խենթ կարոտին լոկ հավատալով
Կփորձենք միմյանց շատ ամուր գրկել…
Իսկ ես ուզում եմ առանց լացելու
Գեթ մի օր կյանքում գիշերը քնել,
Ուզում եմ առանց քեզ կարոտելու
Երազներ տեսնել, երազներ գրկել…

25,01,2014թ

Оставить комментарий

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.